-
11.01.2016|
12:28
Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 5:0 հաշվով հաղթել է «Դեպորտիվոյին»: Սա թիմի առաջին հաղթանակն է նոր մարզիչով՝ Զինեդին Զիդանը փոխարինեց Ռաֆայել Բենիտեսին:
-
11.01.2016|
12:26
Վաշինգտոնը պետք է խոստովանի իր համար անցանկալի ճշմարտությունը. Վլադիմիր Պուտինը Սիրիայի հարցում ճիշտ մոտեցում ունի՝ գրում է National Review-ն:
-
11.01.2016|
12:21
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ սահմանին իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի իշխանությունը: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է.
-
11.01.2016|
12:18
Անկարան այլևս չի հավակնում մերձավորարևելյան գերտերության կարգավիճակին Թուրքիայի դիրքերի թուլացումից հետո, որի պատճառը խոցված ռուսական ինքնաթիռն է՝ Al-Monitor-ում գրում է Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Չենգիզ Կանդարը: Եթե որոշակի կասկածներ կային, Թուրքիայի իշխող կուսակցության վերջին հուսահատ ջանքերը՝ խուսափել միջազգային մեկուսացումից, պետք է ցրեին:
-
11.01.2016|
12:17
Թուրքիայի կառավարությունը սկսել է Ազգային տիեզերական գործակալության ստեղծման ընթացակարգը՝ հայտնում է trend.az-ը:
-
11.01.2016|
11:50
Գերմանական Սաար դաշնային երկրամասի ՆԳ նախարար Կլայս Բույոնը կողմ է Գերմանիայի տարածքում փախստականների տեղաշարժը սահմանափակելուն: Նախարարի կարծիքով՝ դա լավ գաղափար է:
-
11.01.2016|
11:42
Մեծ Բրիտանիայի նախարարներին խորհուրդ է տրվել պաշտոնական ելույթներում փաստարկներ բերել ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին՝ դա կարող է վկայել վարչապետ Դևիդ Քեմերոնի խոստման դրժման մասին գալիք հանրաքվեում, եթե Բրյուսելի հետ բանակցությունները հաջողությամբ չպսակվեն՝ հաղորդում է Sunday Telegraph-ը:
-
11.01.2016|
11:38
Ադրբեջանին անհանգստացնում է ռուս-թուրքական հարաբերություններում լարվածությունը՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` կառավարության նիստում:
-
11.01.2016|
11:36
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2016-ին կառավարության առաջնային խնդիր է համարել էկոնոմիկայի նավթային ոլորտի զարգացումը և էներգակիրներից կախվածության նվազեցումը:
-
11.01.2016|
11:35
Սիրիայում ահաբեկչական Ալ-Նուսրա խմբավորման հսկողության տակ գտնվող բանտային համալիրին ՝ ռուսական զինված ուժերի օդային հարվածներից 57 մարդ է զոհվել: