-
07.01.2016|
18:13
Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների խզումը Էր-Ռիադին մեծ վնաս կհասցնի, եթե իրանցի ուխտավորները հրաժարվեն մեկնել Մեքքա՝ գրում է Forbes-ը:
-
07.01.2016|
18:07
ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլային հավաքականների հունվարի վարկանիշային աղյուսակը:
-
07.01.2016|
18:06
Հարավային Կորեան և ԱՄՆ-ը բանակցում են Կորեական թերակղզում ամերիկյան ուժերի և ռազմավարական նշանակության միջոցների տեղակայման շուրջ՝ հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով իր ռազմական աղբյուրը, որը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել։
-
07.01.2016|
18:05
Սպիտակ տունը ձգտում է օգնել Իրաքի ղեկավարությանը՝ կանխելու Սաուդյան Արաբիայի և Իրանի դիվանագիտական հակամարտության խորացումը։
-
07.01.2016|
18:05
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առաջիկայում կսկսի քննարկել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներն ուժեղացնելու որոշման նախագիծ՝ հայտարարել է ԱԽ նախագահ Էլբիո Ռոսելին։
-
07.01.2016|
18:03
Վաշինգտոնի կարծիքով՝ համոզիչ ապացույցներ չկան, թե Հյուսիսային Կորեան ջրածնային ռումբ է փորձարկել։
-
07.01.2016|
18:02
Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը Հայաստանում տեղացած ձյան քանակը գերազանցել է ամսական նորման՝ հայտնում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:
-
07.01.2016|
17:56
Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 1952 թ. ծնված Արեգ Սարգսյանը, ով 2015 թ. դեկտեմբերի 30-ին, ժամը 6-ի սահմաններում, դուրս է եկել «Նարեկ» ծերանոցից և չի վերադարձել:
-
07.01.2016|
17:55
Հունվարի 7-ին, ժամը 03.58-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
-
07.01.2016|
17:52
Mtaes.am-ը տեղեկացնում է՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: