-
21.11.2015|
18:55
Բելգիայում հայտարարվել է ահաբեկչության վտանգի բարձրագույն աստիճանի տագնապ: Ընդլայնվել են հակաահաբեկչական գործողությունները, անվտանգության միջոցառումներն իրականացվում են ամենաբարձր աստիճանի խստությամբ:
-
21.11.2015|
18:54
Ֆրանսիացի արտիստները բոլոր քաղաքացիներին կոչ են արել աղմկել այն վայրերում, որտեղ անցյալ ուրբաթ ահաբեկչություններ էին տեղի ունեցել։
-
21.11.2015|
18:51
Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում քարոզի ժամանակ հայտարարել է, որ առաջիկա Ամանորը կլինի անհեթեթություն ու «անիմաստ ունայնություն», քանի որ համայն աշխարհը գտնվում է պատերազմական վիճակում։
-
21.11.2015|
18:48
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ, նրանք քննարկել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայիններին դուրս մղելու հավաքական անհրաժեշտությունը:
-
21.11.2015|
18:46
Sky News Arabia-ի փոխանցմամբ՝ Մալիում՝ Radisson Blu հյուրանոցում, բոլոր պատանդներն ազատ են արձակվել՝ հայտնել է Մալիի անվտանգության նախարարը։
-
21.11.2015|
18:45
Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայողին գտել են կախված։ «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ զինծառայողը ՀՀ քաղաքացի է, քննություն է տարվում՝ պարզելու դեպքի հանգամանքները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հայաստանի ոստիկանությունը հաստատել է պայմանագրային զինծառայողի մահը՝ նշելով, որ գործը գտնվում է Հայաստանի քննչական կոմիտեում։
-
21.11.2015|
18:43
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Անկարայում ՌԴ դեսպանին և դժգոհություն հայտնել Սիրիայի հյուսիսում թուրքմենական գյուղը պարբերաբար ռուսական ռազմական օդուժից հրթիռակոծելու կապակցությամբ՝ «Սաբահ»-ի փոխանցմամբ, հայտարարել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
-
21.11.2015|
17:11
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ:
-
21.11.2015|
17:06
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մալիի Հանրապետության Նախագահ Իբրահիմ Բուբակար Քեիտային՝ Բամակոյի «Ռեդիսոն» հյուրանոցում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ
-
20.11.2015|
20:56
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել ԵՊՀ-ում ընթացող «Երիտասարդական մասնակցությունը ուսանողական ինքնակառավարման գործընթացում» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցների հետ