-
24.09.2015|
15:46
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Նյու Յորք է ժամանել՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպելու համար՝ ինչպես գրել է Instagram-ի իր էջում։
-
24.09.2015|
15:45
Իրաքում խոլերայով վարակվածների թիվը հասել է 121-ի, հիվանդությունը մեծ արագությամբ տարածվում է Եփրատի երկայնքով:
-
24.09.2015|
15:41
ԵՄ ղեկավարները այսօր համաձայնության են եկել 1 միլիարդ եվրո տրամադրել Թուրքիայի, Հորդանանի և Լիբանանի ճամբարներում ապաստանած փախստականներին:
-
24.09.2015|
15:40
Երեկ ուշ երեկոյան Բրյուսելում կայացել է ԵՄ երկրների ղեկավարների արտահերթ հավաքը, որի հիմնական թեման միգրացիոն ճգնաժամն էր։
-
24.09.2015|
11:54
Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը շարունակում է Դիլիջանի երաժշտասեր հանրության համար (և ոչ միայն) կազմակերպել երաժշտական տոներ:
-
24.09.2015|
10:53
Եգիպտոսը Ֆրանսիայից կգնի երկու ուղղաթիռակիր «Միստրալներ»՝ հաղորդել է Reuters-ը: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ ալ Սիսին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը «սկզբունքային համաձայնության են եկել և պայմանավորվել են նավերի ձեռքբերման պայմանների մասին»:
-
24.09.2015|
10:51
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան հայտարարել է, որ չեն պատրաստվում դիտորդական առաքելություն իրականացնել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում այս տարվա նոյեմբերի 1-ին։
-
24.09.2015|
10:51
Մզկիթի բացմանը մասնակցելու նպատակով Մոսկվա մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ՌԴ նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է, որ երկու երկրների ապրանքաշրջանառությունը 2014-ին 31 միլիարդ դոլար է եղել, այս տարի՝ արդեն 11, և հույս ունի մինչև 2023-ը հասնել 100 միլիարդ դոլար մակարդակի։
-
24.09.2015|
10:49
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Պեկինում հանդիպել է Չինաստանի արտահանման-ներկրման բանկի խորհրդի նախագահի տեղակալ Լյու Լյանգի հետ:
-
24.09.2015|
10:49
Վրաստանի պաշտպանության նախարարը նոր պատերազմը հնարավոր է համարում «միջազգային հանրության անտարբերության դեպքում»: