Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • «Մուսուլման եղբայրներ» նոր կազմակերպության ղեկավարներից մեկը քրիստոնյա է

    «Մուսուլման եղբայրներ» նոր կազմակերպության ղեկավարներից մեկը քրիստոնյա է

    10.11.2013| 12:49
    «Մուսուլման եղբայրների» սիրիական մասնաճյուղի նախկին ղեկավար Ալի Սադեր Ադ Դին Բայանունին հայտարարել է, որ նոր քաղաքական կազմակերպություն է ստեղծվելու, որի ղեկավարներից մեկը լինելու է քրիստոնյա հոգևորական: Կուսակցությունը կգլխավորի Մուհամմադ ՈՒալիդը, իսկ քրիստոնյայի անունը դեռ չի բարձրաձայնվում: Այն կոչվելու է «Ազգային սահմանադրության և ազատության կուսակցություն», ավելի հակիրճ` «խոստում»:
  • Հնդկաստանը որոնողական սարք է բաց թողել դեպի Մարս

    Հնդկաստանը որոնողական սարք է բաց թողել դեպի Մարս

    10.11.2013| 12:43
    Այն կհասնի Կարմիր մոլորակի ուղեծիր 300 օրից, 2014 թվականի սեպտեմբերին: Օրեր առաջ Հնդկաստանն առաջին անգամ իր պատմության մեջ դեպի Մարս բաց է թողել MSK «Մանգալյան»- տիեզերանավ-ապարատը` առանց օդաչուի:
  • Պեկինն ընտրում է 10 տարվա ճանապարհը

    Պեկինն ընտրում է 10 տարվա ճանապարհը

    10.11.2013| 12:36
    Պեկինում նոյեմբերի 9-ին աշխատանքներն է սկսել Կոմունիստական կուսակցության Կենտկոմի 3-րդ պլենումը, որը պետք է ընդունի «աննախադեպ տնտեսական բարեփոխումների» ճանապարհային քարտեզ:
  • Լավրովը ևս մեկնեց Ժնև

    Լավրովը ևս մեկնեց Ժնև

    10.11.2013| 12:35
    ԵՄ-ի բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնը շարունակում է ինտենսիվ բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Նույն խնդրով Ժնև է մեկնել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
  • Ֆաբիուսը կողմ է 50 տոկոսին

    Ֆաբիուսը կողմ է 50 տոկոսին

    10.11.2013| 12:33
    Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը ասել է, որ Ֆրանսիան վստահ չէ, որ համաձայնություն կկայացվի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ. «Այս փուլում համաձայնություն չկա: Մնում են դրույթներ, որոնց շուրջ պայմանավորվել դեռ չի հաջողվել»,-ասել է նա:
  • Հեյգը ժամանակի պակաս չունի

    Հեյգը ժամանակի պակաս չունի

    10.11.2013| 12:32
    «Իրանի և վեցնյակի բանակցություններում դեռ կան բարդ և կարևոր հարցեր, որոնք պետք է լուծել, սակայն դեռ դժվար է ասել` համաձայնության կգան կողմերը, թե ոչ»,-ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը:
  • Վիվա Կուբա

    Վիվա Կուբա

    10.11.2013| 12:28
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կուբայի հանդեպ պատժամիջոցների վերանայման պատրաստակամություն է հայտնել: Պատժամիջոցները սահմանվել էին 1960-ական թթ.:
  • Սաուդյան Արաբիան հրաժարվում է, բայց` պահանջում

    Սաուդյան Արաբիան հրաժարվում է, բայց` պահանջում

    10.11.2013| 12:25
    Սաուդյան Արաբիան մեղադրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Մերձավոր Արևելքի խնդիրները լուծելու անկարողության համար և մշտական ներկայացուցչություն պահանջել կառույցում: ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ արքայազն Սաիդ ալ Հուսեին աս Սաուդի խոսքով՝ «արաբ ժողովրդին մշտական ներկայացուցչություն է անհրաժեշտ Անվտանգության խորհրդում»:
  • Էրդողանի իրական դեմքը Գեզիի դեպքերի ժամանակ ի հայտ եկավ

    Էրդողանի իրական դեմքը Գեզիի դեպքերի ժամանակ ի հայտ եկավ

    10.11.2013| 12:23
    Շվեդիա այցելած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շվեդական մամուլում խիստ քննադատության է արժանացել, շվեդական ամենամեծ տպաքանակն ունեցող պարբերականներն Էրդողանին «երկերեսանի» են անվանել։ Afton Bladet թերթն օգտագործել է Էրդողանի երկու լուսանկար՝ ժպտացող և զայրացած։
  • «Պետք է հասկանան, որ ամեն ինչ ունի սահման»

    «Պետք է հասկանան, որ ամեն ինչ ունի սահման»

    09.11.2013| 18:43
    «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, որը մասնակցում էր ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների այսօրվա ակցիային, համաձայնեց irates.am-ի այն դիտարկմանը, որ, եթե այսօր իշխանությունն կամ ընդդիմությունը գործեին հասարակության պահանջներին համահունչ, ապա Շանթ Հարությունյանը ստիպված չէր լինի դիմելու նման հուսահատ և ծայրահեղ քայլի: