Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 
  • Հայ-ադրբեջանական սահմանը հատած երիտասարդն այսօր կհանձնվի Հայաստանին

    Հայ-ադրբեջանական սահմանը հատած երիտասարդն այսօր կհանձնվի Հայաստանին

    10.04.2014| 12:29
    Apa.az-ը հաղորդում է, որ այսօր առավոտից Ադրբեջանի Ղազախի շրջանում բանակցություններ են ընթանում ադրբեջանական և հայկական կողմերի ու Միջազգային Կարմիր Խաչի աշխատակիցների միջև: Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովն ասել է, թե բանակցությունների ավարտից հետո ՀՀ քաղաքացի Արսեն Խոջոյանը հավանաբար կհանձնվի Հայաստանին:
  • Ծառուկյանը չի կարող ընդդիմություն լինել

    Ծառուկյանը չի կարող ընդդիմություն լինել

    09.04.2014| 15:58
    ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի կարող ընդդիմություն լինել, քանի որ նա օլիգարխ է, Օլիմպիական կոմիտեի նախագահ: Այս մասին հայտարարել է, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Քաղաքական գործիչն ասել է, թե ոչիշխանականների դերը բացառվում է այլևս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարցում և ակնարկել, որ այն կարող էր լինել Ռուսաստանի ճնշման արդյունքում` կապված Մաքսային միության հետ:
  • Եվրահանձնաժողովը ստեղծել է ՈՒկրաինային աջակցող խումբ

    Եվրահանձնաժողովը ստեղծել է ՈՒկրաինային աջակցող խումբ

    09.04.2014| 15:56
    Եվրահանձնաժողովը հաստատել է ՈՒկրաինային աջակցություն ցուցաբերող խումբը: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
  • Պահանջում են վերանայել «Россия-1» և «Первый канал» հեռուստաընկերությունների պայմանագրերը

    Պահանջում են վերանայել «Россия-1» և «Первый канал» հեռուստաընկերությունների պայմանագրերը

    09.04.2014| 14:37
    «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) խորապես մտահոգված է Հայաստանի Հանրապետության տարածքում միջպետական համաձայնագրերի հիման վրա վերահեռարձակվող ռուսաստանյան երկու՝ «Россия-1» և «Первый канал» հեռուստաալիքների եթերում տեղ գտած այն հաղորդումների և սյուժեների կապակցությամբ, որոնցում բացահայտ կերպով քարոզվում է այլատյացություն և սերմանվում է ատելություն՝ ազգային հիմքով», -ասվում է ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ տարածած հայտարարության մեջ, որում ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ նման երևույթը «առավել ակնհայտ է դարձել» վերջին ամիսներին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:
  • Վարչապետի հարց չի՞ քննարկվի այս հինգշաբթի

    Վարչապետի հարց չի՞ քննարկվի այս հինգշաբթի

    09.04.2014| 14:34
    ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստ է հրավիրել հինգշաբթի՝ ապրիլի 10-ին: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրել է ՀՀԿ կազմակերպչական գծով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը՝ նշելով, որ խորհրդի նիստ նշանակված չէ:
  • Հիլարի Քլինթոնը որոշ ժամանակ դեռ կմտածի

    Հիլարի Քլինթոնը որոշ ժամանակ դեռ կմտածի

    09.04.2014| 14:31
    ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է, որ դիտարկում է 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
  • Իրանը 30000 տոննա պարեն է ուղարել Սիրիա

    Իրանը 30000 տոննա պարեն է ուղարել Սիրիա

    09.04.2014| 14:28
    Սիրիայի պետական հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ Իրանի կառավարությունը 30000 տոննա պարեն է տրամադրել նախագահ Բաշար ալ Ասադի կառավարությանը։ Պարենով բարձված նավն արդեն ժամանել է Միջերկրական ծովի սիրիական նավահանգիստ։
  • Իլհամ Ալիևը մեկնել է Իրան

    Իլհամ Ալիևը մեկնել է Իրան

    09.04.2014| 14:27
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով մեկնել է Իրան: Թեհրանի օդանավակայանում Ադրբեջանի նախագահին դիմավորել են Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, Ադրբեջան-Իրան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահը, Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրը, Իրանում Ադրբեջանի դեսպանը։
  • Էշթոնը ուկրաինական հարցով կհանդիպի Քերրիի, Լավրովի և Դեշիցայի հետ

    Էշթոնը ուկրաինական հարցով կհանդիպի Քերրիի, Լավրովի և Դեշիցայի հետ

    09.04.2014| 14:26
    ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հաջորդ շաբաթ հանդիպումներ կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՈՒկրաինայի արտգործնախարար Անդրեյ Դեշիցայի հետ՝ ուկրաինական ճգնաժամը քննարկելու համար:
  • Մոսկվան ու Բաքուն խորացնում են ռազմատեխնիկական համագործակցությունը

    Մոսկվան ու Բաքուն խորացնում են ռազմատեխնիկական համագործակցությունը

    09.04.2014| 14:24
    ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը երկուշաբթի օրը Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարարի ու գլխավոր շտաբի պետի հետ վարած բանակցությունների արդյունքում հայտարարել է ռուս - ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման մասին: