Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 
  • Պետական մարմինների կայքերի տեղեկատվական թափանցիկության վարկանիշային աղյուսակում գրանցվել է սենսացիա

    Պետական մարմինների կայքերի տեղեկատվական թափանցիկության վարկանիշային աղյուսակում գրանցվել է սենսացիա

    15.11.2013| 14:53
    ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների և կառավարությանն առընթեր մարմինների պաշտոնական կայքերի հետազոտման արդյունքներով տեղեկատվական թափանցիկության վարկանիշային աղյուսակում առաջին տեղը միգրացիոն պետական ծառայությունն է, այնուհետև` տարածքային կառավարման նախարարությունը, արդարադատության նախարարությունը: Հետազոտման արդյունքների մասին այսօր «Հենարան» ակումբում խոսեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆԸ:
  • Նորակառույցներն ունեն ճարտարապետական կոպիտ սխալներ

    Նորակառույցներն ունեն ճարտարապետական կոպիտ սխալներ

    15.11.2013| 14:09
    Վերջին տասը տարիների ընթացքում շինարարությունը Երևանում մեծ ծավալներ ընդգրկեց։ Մասնավորապես, քաղաքի կենտրոնում ամեն քայլափոխի բազմահարկ շինություններ են կառուցվում։ Որքանո՞վ են դրանք ճիշտ նախագծված։ Այս հարցով զրուցեցինք «Փարիզ-Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր ՄԱՐԻԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ։
  • Շանթ Հարությունյանին կրկին ծեծե՞լ են

    Շանթ Հարությունյանին կրկին ծեծե՞լ են

    15.11.2013| 14:04
    Շանթ Հարությունյանին այցելելուց հետո ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ ոստիկանապետը անձամբ ծեծել է Շանթին, ինչի մասին պատմել է վերջինս: Երեկ Նիկոլ Փաշինյանին և Զարուհի Փոստանջյանին թույլ չեն տվել այցելել Շանթ Հարությունյանին, իսկ նախօրեին հայտարարություն էր տարածել Շանթի որդին`14-ամյա Շահեն Հարությունյանը, ով հոր հետ տեսակցություն էր պահանջում:
  • Մարդիկ իրենց ապագան  շատ մշուշոտ են տեսնում

    Մարդիկ իրենց ապագան շատ մշուշոտ են տեսնում

    15.11.2013| 11:13
    2014-ի հունվարից բարձրացվելու են կենսաթոշակները, ինչն առանձնապես չի ոգևորում ժողովրդին: «Ի՞նչ օգուտ, 2000 դրամով կբարձրացնեն, 10000 դրամով կյանքը կթանկանա: Ամեն ինչի գինը գնալով աճում է»,- մեզ հետ զրույցում նշում էին կենսաթոշակառուները:
  • Հայաստանը առանց հայերի՞

    Հայաստանը առանց հայերի՞

    15.11.2013| 00:08
    Արդեն քսաներկու տարուց ավելի է, ինչ Հայաստանն անկախ երկիր է դարձել, վերջապես: Բայց իրո՞ք Հայաստանն անկախ է, անկախ ինչի՞ց` Մոսկվայի՞ց։ Բայց ա՞յս էր այն անկախությունը, որին ժողովուրդը ձգտում և երազում էր։ Իհարկե` ոչ։ Մեծ վարպետ Գևորգ Էմինը, «սովետի դիսիդենտը», անկախության մասին այսպես է դրսևորվել. «Այն ժամանակ մենք կախված էինք Մոսկվայից, հիմա կախված ենք ամեն մի զրթ-զիբիլից։ Այս կառավարության ֆունդամենտը սխալ է դրված։ Նրանց համար ամենակարևորը «բազարն» է, միայն թե փող սարքեն»: «Ժողովրդին խաբեցին,- արտահայտվել է Սիլվա Կապուտիկյանը,- հիմա մենք կախված ենք Մոսկվայից, Թիֆլիսից, Անկարայից, Բաքվից, Թեհրանից, ԱՄՆ-ից, Համաշխարհային բանկից, և նրանք դեռ կարգադրում են մեզ ինչպես ապրել»։
  • Բողոքի ակցիաները` որպես վաղվա օրվա երաշխիք

    Բողոքի ակցիաները` որպես վաղվա օրվա երաշխիք

    14.11.2013| 17:41
    Այսօր Դավթաշեն երկրորդ թաղամասի կիսակառույց շենքի բնակիչները մտել են «Արցախբանկ»` փորձելով խանգարել բանկի աշխատանքը: Նրանց բողոքը «Տոնուս» ՍՊԸ-ի դեմ է, որը, ըստ 2006-ին կնքված պայմանագրերի, 2008-ին պետք է շահագործման հանձներ շենքը: Իսկ «Տոնուսը» սնանկացման գործընթաց է սկսել և իր կողմից կառուցվող շենքերը գրավադրել «Արցախբանկում»՝ վարկի դիմաց: Ոստիկանները և բանկի աշխատողները փորձել են դուրս հրավիրել բնակիչներին, իսկ վերջիններս հայտարարել են, որ ամեն օր նման ակցիա են անելու՝ խանգարելու բանկի աշխատանքները:
  • Երիտասարդացել է մանկական դիաբետը

    Երիտասարդացել է մանկական դիաբետը

    14.11.2013| 17:38
    Հայաստանում մանկական շաքարային դիաբետի գլխավոր էնդոկրինոլոգ, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար Ելենա ԱՂԱՋԱՆՈՎԱՆ և «Երազ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ, այսօր հրավիրված մամլո ասուլիսում, շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով, անդրադարձան մանկական շաքարային դիաբետի դեպքերին, դրանց առաջացման պատճառներին և հիվանդության հետ կապված խնդիրներին: Ե. Աղաջանովայի փոխանցմամբ, այս տարի մանկական դիաբետի դեպքերը և շատացել են և երիտասարդացել:
  • «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կառավարությունից պահանջում է լուծել իրենց խնդիրները

    «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կառավարությունից պահանջում է լուծել իրենց խնդիրները

    14.11.2013| 17:28
    ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ուսանողի օրվա կապակցությամբ այսօր բողոքի ակցիա է կազմակերպել ՀՀ կառավարության շենքի դիմաց: ՈՒսանողական միությունը արտահայտել է իր դժգոհությունը ուսանողության խնդիրների` կառավարության անտարբերության և առհասարակ կառավարության վարած անարդյունավետ քաղաքականության նկատմամբ, այդ թվում` կոռուպցիայի, ուսանողի ցածր կրթաթոշակի, անորակ կրթության, արտագաղթի վերաբերյալ:
  • ՀՀ երիտասարդների խնդիրների լուծման համար ամենօրյա աշխատանք է պետք

    ՀՀ երիտասարդների խնդիրների լուծման համար ամենօրյա աշխատանք է պետք

    14.11.2013| 16:30
    Նոյեմբերի 10-ին նշվում են Երիտասարդության համաշխարհային, իսկ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային տոները։ Մի շարք երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ զրույցում մենք փորձեցինք պարզել, թե ինչ խնդիրներ ունեն երիտասարդական ՀԿ-ներն ու երիտասարդներն ընդհանրապես Հայաստանում։
  • Ամփոփվեցին «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների էքսպո-համաժողովի աշխատանքները

    Ամփոփվեցին «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների էքսպո-համաժողովի աշխատանքները

    14.11.2013| 16:22
    Նոյեմբերի 14-ին ամփոփվեցին «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների էքսպո-համաժողովի աշխատանքները։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նկատեց, որ միջոցառման ձևաչափը երիտասարդական կառույցներին կատարած աշխատանքը լավագույնս ներկայացնելու հնարավորություն տվեց։