29.10.2013|
11:32
Այո՜, նամակը վերջակետ է դնում մեր հույսերին, թե, ի վերջո, կառավարության ղեկապետը օրերից մի օր կսթափվի և իր հեղինակավոր միջամտությամբ վերջակետ կդնի տարիներ շարունակ ձգվող դիվախաղերին։ Վերջակետը դրվեց օրեր առաջ, երբ ներքոնշյալ նամակը բայղուշի թևով խուժեց տունս, բազմեց գրասեղանիս։ Ի դեպ, դիմում-առաջարկս կառավարության փոստարկղ եմ «սուզել» 2013-ի ապրիլի 29-ին, պատասխանը ստացել եմ ճիշտ 163 օր անց, այսինքն, պետաիրավական նախարարական կոմիտեն 163 օր խնդիրը քննարկել է, դատել-բաղդատել է, հուզվել ու խորասուզվել է և թխել սույն անթթխմոր հացն ու մատուցում է մեզ։