«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Հայաստանը՝ Միջազգային աստղագիտական միության տարածաշրջանային կենտրոն

Հայաստանը՝ Միջազգային աստղագիտական միության տարածաշրջանային կենտրոն
27.07.2020 | 16:23

Բյուրականի աստղադիտարանը կշարունակի մնալ ՄԱՄ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոն։ Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) և ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի միջև կնքված պայմանագիրը ուժի մեջ կլինի 5 տարի։


Սկսած 2010թ-ից՝ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Աստղագիտության զարգացման կենտրոնի համար մշակված ՄԱՄ ռազմավարական ծրագրերի իրականացման գրծում ներգրավված առաջատար կազմակերպություն, ինչը կշարունակվի նաև 2020-2030թթ։ ԲԱ-ն տարածաշրջանում կկատարի համակարգողի դեր, ինչն անհրաժեշտ է ռազմավարական համալիր մոտեցման համար։ Բացի այդ ակնկալվում է, որ այն կնախաձեռնի և կզարգացնի նոր ծրագրեր, որոնք կհամապատասխանեն Աստղագիտության զարգացման կենտրոնի նպատակներին։


ՄԱՄ Աստղագիտության զարգացման կենտրոնը, որը տեղակայված է Հարավային Աֆրիկայում, հիմնել է համակարգման 11 տարածաշրջանային գրասենյակ Կոլումբիայում և Չիլիում (Անդյան տարածաշրջան), Հորդանանում (Արաբական աշխարհ և արաբերեն), Եթովպիայում (Արևելյան Աֆրիկա), Չինաստանում (Արևելյան Ասիա և չինարեն), Նիդերլանդներում (Եվրոպա), ԱՄՆ-ում (Հս. Ամերիկա), Պորտուգալիայում (պորտուգալերեն), Թաիլանդում (Հարավարևելյան Ասիա), Հայաստանում (Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիա), Զամբիայում (Հարավային Աֆրիկա) և Նիգերիայում (Արևմտյան Աֆրիկա):
Գրասենյակներն իրականացնում են երկու գործառույթ։ Տեղական գրասենյակները համակարգում են «աստղագիտությունը զարգացման համար» ծրագրերը հարևան երկրներում, մինչդեռ լեզուների փորձաքննության կենտրոնները զբաղվում են լեզվի և/կամ մշակույթի հարցերով։
Գրասենյակներից յուրաքանչյուրը լինելու է տեղական որևէ կառույցի կազմում և վայելելու է տեղական գործընկերների աջակցությունը։
Ներկայումս Աստղագիտության զարգացման կենտրոնի կազմի մեջ մտնում են 11 տարածաշրջանային գրասենյակ և լեզվի փորձաքննության կենտրոն։

Լուսանկարը՝ Վիքիպեդիայից

Դիտվել է՝ 4422

Մեկնաբանություններ