Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    26.03.2013| 15:09
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. մարտի 27-ին ժամը 10.00 - 20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ-1 զանգվածի Րաֆֆու 45, 47, 49, Անդրանիկի 58-122 զույգ և 73-131 կենտ համարների, Բ-2 զանգվածի Ճառագայթային Ա, Բ, Վ, Գ, 83, 85, 89, 91-95, 119-121, 129-140 շենքերի, Իսակովի պողոտայի 26-36 զույգ համարների, 36/1-36/4 շենքերի, Շահումյանի 7-րդ փողոցի և 1-ին նրբանցքի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
  • Մարզպետակռիվ

    Մարզպետակռիվ

    26.03.2013| 00:54
    Րաֆֆի Հովհաննիսյանի նամակ-պահանջագրի կետերից մեկը, որն առնչվում է հինգ մարզպետների հրաժարականին, մեր աղբյուրի դիտարկմամբ, Սերժ Սարգսյանը պատրաստ է կատարել, քանի որ նման փոփոխություն ինքը ևս մտմտում է տևական ժամանակ: Սակայն թվի հարցում Հովհաննիսյանը մի քիչ շատ է հեռու գնացել: Իհարկե, Երևանի ավագանու ընտրություններից հետո հնարավոր է մեկ-երկու մարզպետ «ինքնակամ» հրաժարականի դիմում ներկայացնի, սակայն` ոչ հինգը:
  • «Եթե Սերժ Սարգսյանն ընդունի Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները, լուրջ խնդիրներ կունենա»

    «Եթե Սերժ Սարգսյանն ընդունի Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները, լուրջ խնդիրներ կունենա»

    25.03.2013| 18:10
    «Կանաչների կուսակցության» նախագահ Արմենակ ԴՈՎԼԱԹՅԱՆՆ այսօր «Նոյան Տապան» լրատվական կենտրոնում գնահատելով երկրի ներքաղաքական իրավիճակը, կարծիք հայտնեց, որ նման անորոշ իրավիճակ Հայաստանում դեռ չի եղել:
  • Վ. Չախալյանը պատասխանել է Միխեիլ Սաակաշվիլիի հնչեցրած մեղադրանքներին

    Վ. Չախալյանը պատասխանել է Միխեիլ Սաակաշվիլիի հնչեցրած մեղադրանքներին

    25.03.2013| 17:54
    «Օրերս Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ Միխեիլ Սաակաշվիլին, անդրադառնալով ջավախահայության նկատմամբ իր քաղաքականությանը, հանդես եկավ հերթական անհեթեթ գնահատականներով իմ քաղաքական գործունեությանը վերաբերող փաստերի կապակցությամբ:
  • «Չորս տարի առաջ ինչո՞ւ չէին զարմանում»

    «Չորս տարի առաջ ինչո՞ւ չէին զարմանում»

    25.03.2013| 17:45
    irates.am-ը Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանից հետաքրքվեց, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի նշանակումն այն դեպքում, երբ նա տարիներ առաջ Վրաստանում մեղադրվել է լրտեսության մեջ և արտաքսվել այդ երկրից:
  • Սերժ Սարգսյանը պատասխանել է  Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին

    Սերժ Սարգսյանը պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին

    25.03.2013| 17:42
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին:
  • ԱՄՆ-ը ևս իր երկնաքարն ունեցավ

    ԱՄՆ-ը ևս իր երկնաքարն ունեցավ

    25.03.2013| 17:33
    ՆԱՍԱ-ի ներկայացուցիչ Բիլ Կուկը հայտարարել է, որ ուրբաթ օրը ԱՄՆ արևմտյան ափի երկնքով անցած հրե գունդը եղել է մեկուսացված երկնաքար: Կանաչ գույնի և բավականին երկար ու պայծառ հետագծով երկնաքարը տեսել են նաև Նյու Յորքում:
  • «Նման օդիոզ դեմքերով հայ-ռուսական հարաբերությունները ոչինչ չեն շահի»

    «Նման օդիոզ դեմքերով հայ-ռուսական հարաբերությունները ոչինչ չեն շահի»

    25.03.2013| 15:16
    Հայաստանում ՌԴ դեսպան է նշանակվել Իվան Վոլինկինը, որը նախկինում աշխատել է ՌԴ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության ղեկավարի տեղակալի պաշտոնում: Այս օրերին հայկական մի քանի կայքեր տեղեկատվություն հրապարակեցին այն մասին, որ Իվան Վոլինկինը 2007-ին մեղադրվել է լրտեսության մեջ և արտաքսվել Վրաստանից: Իվան Վոլինկինը այն երեք ռուս դիվանագետներից մեկն է, որը Վրաստանում համարվում է «պերսոնա նոն գրատա»: 2007 թվին վրացական հեռուստաալիքներից մեկում տարածվեցին երկրի ՆԳՆ-ի տվյալները, որոնցում նշվում էր, որ Վոլինկինը այցելել է այդ ժամանակ միացյալ ընդդիմության ղեկավար Կոնստանտին Գամսախուրդիային և բանակցություններ է վարել նրա հետ:
  • «Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր»

    «Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր»

    25.03.2013| 13:11
    Մարտի 26-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում տեղի կունենա «Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր» ցուցահանդեսի բացումը:
  • Զեմֆիրան կգա Հայաստան

    Զեմֆիրան կգա Հայաստան

    25.03.2013| 12:40
    Որոշ աղբյուրների փոխանցմամբ` հանրածանոթ ռուս երգչուհի Զեմֆիրան վաղուց ցանկություն է ունեցել համերգներով հանդես գալու Հայաստանում, և այս տարի, ամենայն հավանականությամբ, այդ ցանկությունը վերջապես իրականություն կդառնա: Այժմ երգչուհու հետ բանակցություններ են վարվում, սպասվում է, որ համերգները կկայանան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` սեպտեմբեր ամսին: