Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արցախի իշխանությունը կիսում է Փաշինյանի վարած կուրսը և հանցակից է բոլոր այն դավաճանություններին, որոնք այս ընթացքում արձանագրվել են

Արցախի իշխանությունը կիսում է Փաշինյանի վարած կուրսը և հանցակից է բոլոր այն դավաճանություններին, որոնք այս ընթացքում արձանագրվել են
16.05.2023 | 21:39

Շատ տարօրինակ է արձանագրել, որ օրեր առաջ Բրյուսելում, ԵՄ միջնորդությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման և դրա արդյունքների վերաբերյալ Արցախի իշխանությունը արձագանքում է ոչ թե բանակցությունները խայտառակ կետի հասցրած, նշաձող իջեցրած, Ադրբեջանի կազմում արցախցիների իրավունքներ քննարկող Փաշինյանին, այլ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին:

Այն ինչ ասել է Շառլ Միշելն արտահայտում է օրվա օրակարգն ու տեղի ունեցած բանակցությունները, որի վերաբերյալ հակառակը համենայն դեպս չի ասել ՀՀ իշխանությունը:

Արցախի նախագահն իր դիրքորոշումը փաստացի արտահայտել է ԱԳՆ միջոցով, որով նշել է իր անհամաձայնությունը Միշելի հայտարարությունների վերաբերյալ, ընդգծել այն կարևոր հարցերը, որոնք պետք է քննարկման առարկա դառնային բանակցություններում, սակայն դրանց անդրադարձ չի եղել:

Արցախի նախագահականի տարբեր պաշտոնյաներ, երեկ Արցախի վերածննդի հրապարակում հավաք անցկացրած և իշխանության հայտ ներկայացրած առանցքային անձն այս կամ այն ձևով անդրադարձել են բրյուսելյան այցին, սակայն ոչ մի խոսք չեն արտահայտել փաշինյանական իշխանության հասցեին:

Փաշինյանը փորձում է հանձնել Արցախը, իսկ Արցախի իշխանությունն արձագանքում է ԵՄ ղեկավարությանը, որը որպես միջնորդ զուտ ամփոփել է ՀՀ և Ադրբեջանի քննարկումների օրակարգը:

Բացառությամբ Արցախի մի քանի գործիչների Արցախի իշխանությունը որևէ լուրջ արձագանք չի հնչեցրել Փաշինյանի` Արցախի հարցով տարվող խայտառակ կուրսի վերաբերյալ:

Չնայած արցախյան հասարակության տարբեր խմբերից Փաշինյանի հասցեին ուղղվող կոշտ մեկնաբանությանը, Արցախի իշխանությունը շարունակում է աջակցել Փաշինյանի` Արցախը հանձնելու գործընթացին:

Եզրակացությունը մեկն է` Արցախի իշխանությունը կիսում է Փաշինյանի վարած կուրսը և հանցակից է բոլոր այն դավաճանություններին, որոնք այս ընթացքում արձանագրվել են:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1831

Մեկնաբանություններ