Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ադրբեջանը, ըստ ՀՀ-ԼՂ օմբուդսմենների համատեղ զեկույցի, հրկիզող զինատեսակ է օգտագործել Արցախի քաղաքացիական օբյեկտների և անտառների դեմ

Ադրբեջանը, ըստ ՀՀ-ԼՂ օմբուդսմենների համատեղ զեկույցի, հրկիզող զինատեսակ է օգտագործել Արցախի քաղաքացիական օբյեկտների և անտառների դեմ
07.11.2020 | 15:18

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ զեկույց ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ։

ՀՀ ՄԻՊ գրասենյակի փոխանցմամբ, համատեղ ուսումնասիրությունները հաստատել են, որ հրկիզող զինատեսակն օգտագործվել է Արցախի քաղաքացիական օբյեկտների և անտառների դեմ՝ առաջացնելով երկարաժամկետ ծանր հետևանքներ խաղաղ բնակչության և շրջակա միջավայրի համար: Ըստ զեկույցի, զանգվածային ոչնչացման հրկիզող զինատեսակի կիրառման շատ դեպքերում (օրինակ՝ Ննգի, Սղնախ, Ակնաղբյուր, Թաղավարդ, Տող, Քարին Տակ և այլ համայնքներում) անտառները գտնվում են բնակավայրերին անմիջականորեն մոտ. օրինակ` անգամ 100 մետր հեռավորությամբ: Հետևաբար, խոսքը նաև քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության համար անխուսափելի երկարաժամկետ վնասի մասին է: ՄԻՊ- երի համատեղ փաստահավաք աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Արցախի գրեթե բոլոր շրջաններում վնասվել է ընդհանուր շուրջ 1815 հեկտար անտառապատ տարածք: Հաշվի առնելով զինատեսակի առանձնահատկությունները, այս թիվը կարող է աճել նույնիսկ եթե այն այլևս չշարունակվի կիառվել: Արձանագրվել է, որ որոշ քաղաքացիական բնակավայրերում (Ննգի, Թաղավարդ, Ակնաղբյուր և այլն) ավերածություններ են պատճառվել քաղաքացիական բնակչության համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներին (գազամատակարարման խողովակներ և այլն):

«Արտահերթ զեկույցը վեր է հանել առնվազն հետևյալ փաստերը՝ անկախ կիրառված զինատեսակի քիմիական տարրերի կոնկրետ տեսակներից.
1) կիրառված զինատեսակն ունի զանգվածային ոչնչացման բնույթ,
2) այն պարունակում է քիմիական տարրեր,
3) զինատեսակը կիրառվում է անտառների նկատմամբ և առաջացնում է զանգվածային հրդեհներ ու երկարաժամկետ ծանր վնաս շրջակա միջավայրի համար,
4) այս զինատեսակի առաջացրած հրդեհը չի մարում անգամ այն մարող նյութերով կամ ջրով՝ ըստ մասնագիտական գնահատականների,
5) անտառները, որոնց նկատմամբ կիրառվել են այս նյութերը, գտնվում են քաղաքացիական բնակավայրերն անմիջականորեն մոտ,
6) ըստ փաստահավաք աշխատանքների՝ անտառներում ադրբեջանական զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ, որոնք հավանաբար տուժել են այս զինատեսակի կիառումից,
7) այս զինատեսակի օգտագործումը քաղաքացիական օբյեկտների դեմ արգելված է միջազգային իրավունքով և կարող է հանգեցնել պատերազմական հանցագործության», - ասված է օմբուդսմենների համատեղ զեկույցում:

Դիտվել է՝ 15860

Մեկնաբանություններ