Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պենտագոնի ֆինանսավորմամբ Ուկրաինայում իրականացվող ռազմակենսաբանական ծրագիրը, առաջին հերթին, ուղղված էր ՌԴ-ի դեմ. 9

Պենտագոնի ֆինանսավորմամբ Ուկրաինայում իրականացվող ռազմակենսաբանական ծրագիրը, առաջին հերթին, ուղղված էր ՌԴ-ի դեմ. 9
27.03.2022 | 21:12

Սկիզբը` այստեղ

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը մի քանի պատճառ ունի: Դրանցից մեկը, որի մասին ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությունը քանիցս հայտարարել է, Ուկրաինայի կողմից, իր արևմտյան հովանավորների, մասնավորապես, ԱՄՆ-ի աջակցությամբ զանգվածային ոչնչացման զենքի մշակումն էր, ինչի ապացույցները ձեռք են բերվել հատուկ ռազմական գործողության ընթացքում:


Այո, Ռուսաստանի իշխանությունների որոշման վրա ազդել են ոչ միայն Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության մնացած` Ուկրաինայի կողմից չվերահսկվող մասերի բնակչության զանգվածային ջարդի գնով ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն գրավելուն, այդ նպատակով պատերազմի նոր փուլ սկսելուն Ուկրաինայի պատրաստ լինելն ու պատրաստականությունը, ոչ միայն Ուկրաինայի կողմից նշված նպատակով փետրվարի 24-ից առաջ արդեն սկսված ռազմական ակտիվ գործողությունները, որոնք գնալով թեժանալու էին, այլև ատոմային, ինչպես նաև կենսաբանական զենքի մշակման վերաբերյալ ստացված տեղեկությունները:


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օրերս փորձել է հերքել Եվրոպայում ԱՄՆ-ի կենսաբանական զենքի առկայությունը:
«Այն պնդումները, թե Ամերիկան Եվրոպայում ունի կենսաբանական, ինչպես նաև քիմիական զենք, պարզապես իրականությանը չեն համապատասխանում, ես ձեզ երաշխավորում եմ»,- ասել է Բայդենը գործարարների հետ հանդիպմանը (հեռարձակումն իրականացվել է Սպիտակ տան YouTube ալիքով)։


Դե, նորություն չէ, որ Բայդենը երբեմն կորցնում է հիշողությունը, շփոթում է, իրար խառնում քաղաքների, երկրների, անվանումները և անձանց անունները, ավելին` նույնիսկ զառամախտի, ծերունական խելագարության ակնհայտ նշաններ դրսևորում, բայց դա բնավ չի նշանակում, թե նա խելագար է, այն էլ` ամերիկյան կենսաբանական զենքի առկայությունը խոստովանելու աստիճան: Դա արդեն չափազանց կլիներ: Պատկերացնո՞ւմ եք, որ նա լինելով ԱՄՆ նախագահը, ի լուր աշխարհի հայտարարեր, որ Միացյալ Նահանգները Եվրոպայում կենսաբանական զենք ունի… Մեր բոլորի զարմանքը չափ ու սահման կունենա՞ր…
Այնպես որ, իրատես լինենք. Բայդենը հայտարարել է այն, ինչ պետք է հայտարարեր` անտեսելով, թե այդ դեպքում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը Սենատում վերջերս ինչու է հայտնել Միացյալ Նահանգների անհանգստությունը, որ ռուսական զորքերը կարող են փորձել իրենց վերահսկողության տակ առնել Ուկրաինայում գտնվող կենսալաբորատորիաները, և հավելել` «ուստի մենք աշխատում ենք ուկրաինացիների հետ, թե ինչպես թույլ չտանք այդ հետազոտական նյութերից որևէ մեկի ընկնելը ռուսական ուժերի ձեռքը»:


Վերոնշյալով հանդերձ, սակայն, դեռ չենք կարող պնդել, թե ԱՄՆ նախագահը տվյալ դեպքում ստել է, հնարավոր է, որ նա պարզապես խորամանկել է` օգտվելով այն առիթից, որ յուրաքանչյուր երկրում հասարակության սակավաթիվ անդամներ են ուշադրություն դարձնում, թե ռազմաքաղաքական ղեկավարներից ով ինչ է ասել, ավելին` բոլորը չէ, որ տեղյակ են որոշ նրբությունների, որոնք մասնագիտական անվանելը գուցե այնքան էլ ճիշտ չի լինի:
Ի՞նչ են ասել ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ- մայոր Իգոր Կոնաշենկովը, ՌԴ զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ Իգոր Կիրիլովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ուրիշներ:


Նրանք հայտարարել են, պնդել, որ Ուկրաինայում ԱՄՆ ռազմական գերատեսչության` Պենտագոնի հիմնած (շենքերի կառուցում, հիմնանորոգում, լաբորատոր սարքավորումների տրամադրում և այլն), նրա Պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA) կողմից ֆինանսավորվող կենսալաբորատորիաներում Վաշինգտոնն ու Կիևը, մինչև Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության օրը, համատեղ հետազոտություններ, գիտափորձեր են անցկացրել ռազմական կենսաբանության ոլորտում, իրագործելով ամերիկյան ռազմակենսաբանական ծրագիրը, կատարել են կենսաբանական զենքի նորագույն և առավել մահացու, վարակիչ բաղադրիչների մշակման աշխատանքներ:
Իրենցից ի՞նչ են ներկայացնում կենսաբանական զենքի բաղադրիչները և ինչո՞վ են տարբերվում կենսաբանական զենքից: Կենսաբանական զենքի բաղադրիչներ են, օրինակ, վիրուսները, բակտերիաները, դրանց շտամերը, իսկ կենսաբանական զենքն ավելինն է, ամբողջականը: Այն բարձր ախտածին վիրուսները կամ բակտերիաները կրելու, իր մեջ պահելու, պահպանելու, տեղափոխելու, տարածելու ունակ կենսաբանական կամ տեխնիկական միջոցն է` այդ վիրուսների կամ բակտերիաների պարունակությամբ հանդերձ:
Բացառված չէ, որ ԱՄՆ-ը Եվրոպայում այս պահին, իրոք, կենսաբանական զենք չունի, ունի միայն Ուկրաինայի կենսալաբորատորիաներում ստեղծված դրանց առանձին բաղադրիչները, որոնք համապատասխան կենսաբանական կամ տեխնիկական միջոցի օգտագործմամբ կվերածվեն կենսաբանական զենքի: Այս դեպքում կստացվի, որ Բայդենը չի ստում:


Երկրորդ. Ուկրաինայում գտնվող, մինչև փետրվարի 24-ը ռազմակենսաբանական ծրագրեր իրականացրած կենսալաբորատորիաները (բացառված չէ, որ դրանցից մի քանիսն այս պահին էլ դեռ գործում են…) թեև դե յուրե, այսինքն` իրավական առումով Ուկրաինայի սեփականությունն են, սակայն կատարել, գուցե այս պահին էլ դեռ կատարում են Պենտագոնի հրահանգները, պատվերները, ղեկավարվում հիմնողի, այսպես ասած, արդիականացնողի և ֆինանսավորողի կողմից: Հետևաբար քանի որ վերոնշյալ կենսալաբորատորիաները դե յուրե Ուկրաինայի սեփականությունն են, դրանցում ստեղծվածները նույնպես` կենսաբանական զենքի բաղադրիչներ լինեն թե արդեն նույնիսկ պատրաստի կենսաբանական զենք, ձևանորեն պատկանում են Ուկրաինային, սակայն գործնականում, փաստացի` դրանց ստեղծումը ֆինանսավորած ու ղեկավարած ԱՄՆ-ին:


Խնդրո առարկա կենսաբանական զենքի բաղադրիչները կամ, թեկուզ, նույնիսկ կենսաբանական զենքն Ուկրաինայում լինի թե ԱՄՆ-ի կողմից կամ նրա օգնությամբ արդեն տեղափոխված, ասենք, Լեհաստան կամ եվրոպական մեկ այլ երկիր, դե յուրե չի կարող համարվել Եվրոպայում ԱՄՆ-ի կենսաբանական զենք: Այն ձևականորեն կլինի Ուկրաինայինը: Այս դեպքում կստացվի, որ Բայդենը խորամանկում է և ոչ թե ստում, թեև, ընդհանրապես, ունակ է նաև ստելու:


Երրորդ. եթե ԱՄՆ-ը կենսաբանական զենքի բաղադրիչները կամ կենսաբանական զենքը ոչ միայն Ուկրաինայից, այլև արդեն Եվրոպայից է դուրս հանել, ապա այս դեպքում նույնպես կստացվի, որ Միացյալ Նահանգներն այժմ Եվրոպայում կենսաբանական զենք չունի:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար է ծախսել Ուկրաինայում կենսալաբորատորիաների ֆինանսավորման համար։ ՊՆ-ի պնդմամբ, նրանք մասնակցել են ամերիկյան ռազմակենսաբանական ծրագրին և զբաղվել կենսաբանական զենքի նորագույն և առավել վտանգավոր բաղադրիչների ստեղծմամբ, այդ թվում նաև` էթնիկ զենքի մշակմամբ: ՌԴ Պետդուման հետաքննություն է սկսել Ուկրաինայում կենսալաբորատորիաների գործունեության վերաբերյալ։

(Շարունակելի)
Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 31647

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ