Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հերոսական կերպարների կերտումը տանում է դեպի առասպելականացում

Հերոսական կերպարների կերտումը տանում է դեպի առասպելականացում
26.04.2022 | 07:37

Օրերս Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն ինստիտուտ» հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ «Նիկողայոս Չեմբերջի» և «Գաբրիել Չեմբերջյան» գրքերի շնորհանդեսը:

Բացման խոսքով հանդես եկավ «Նիկողայոս Չեմբերջի» գրքի կազմող, թարգմանիչ և առաջաբանի հեղինակ Ֆելիքս Բախչինյանը: Գրքերը ներկայացրեց խմբագիր Կարմեն Ահարոնյանը. «Չեմբերջիագիտության հիմքը դրվեց Գաբրիել Չեմբերջյանի մասին հոյոկապ գրքով, որը գրողի գրական դիմանկարների պատկերասրահի ամենավառ դիմանակարը դառնալու հավակնությունն ունի: Գիրքը մի գեղեցիկ պատմություն է տունդարձի ճամփան բռնած ու մեր կողքին ապրող մեծ հայի մասին: Բոլոր ժամանակներն էլ ունեն հերոսների կարիք, որոնց պիտի ձգտի նմանվել նոր սերունդը:

Բայց ինչպես իր գրքերից մեկում գրում է Ֆ. Բախչինյանը, հերոսական կերպարների կերտումը տանում է դեպի առասպելականացում: Իսկ ինչո՞ւ ոչ: Ծանոթանալով մեր հայրենակցի անցած ճանապարհի պատմությանը, մենք մտովի գնում ենք դեպի մոխիրից վեր հառնող փյունիկ թռչունի առասպելը, տեսնում այդ թռչունի մերօրյա ճախրը՝ այնքան գեղեցիկ, հպարտ ու նպատակասլաց, ինչպիսին Գաբրիել Չեմբերջյանի կյանքի գործն է, հայրենիքում ապրելու ու հայրենիքը շենացնելու պապենական ուխտը, որը այդպես էլ երազանք մնաց Սփյուռքի հին սերնդի համար: Ֆելիքս Բախչինյանի երկրորդ գիրքը թարգմանություն է: Նա ընթերցողների դատին է ներկայացրել 20-րդ դարի առաջին կեսի խորհրդային մելոսի, ինչպես ինքն է գրում, առեղծվածներով լի երկնակամարում մի կարճ ժամանակ փայլատակած ու անցած մեզ համար նվիրական մի հայի՝ կոմպոզիտոր Նիկողայոս Չեմբերջիի մասին գրված փոքրածավալ գրականության թարգմանությունը. ռուս հայտնի երաժշտագետ Գերորգի Պոլյանովսկու «Նիկողայոս Կարապետի Չեմբերջի» մենագրությունը և կոմպոզիտորի դստեր՝ Վալենտինա Չեմբերջիի «Տանը երաժշտությունն էր ապրում» գրքից «Հայրս» գլուխը:

Ընթերցելով այս գիրքը՝ Նիկողայոս Չեմբերջին մեզ համար դառնում է թանկ ու սիրելի մի անուն՝ ոչ միայն որպես հայրենակից, տաղանդավոր հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի քրոջ որդի, այլ նաև որպես հայկական ազգային երաժշտության խորագետ ջատագով, որպես պրոֆեսիոնալ երաժիշտ, ով խորհրդային բազմազգ ժողովուրդների ինտերնացիոնալիստական բազմաձայնության մեջ բարձր հնչեցրեց հայկական ազգային երաժշտությունը»: «Գաբրիել Չեմբերջյան» մենագրության մասին զեկուցումով հանդես եկավ Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի գիտաշխատող Էլեն Վարդանյանը:

Գրքերի մասին իր խոսքն ասաց ճանաչված գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը: Գաբրիել Չեմբերջյանի մասին իր հուշերը պատմեց Հալեպում «Հայկական ավիաուղիներ» ընկերության նախկին ներկայացուցիչ Սամվել Բեկչյանը: Միջոցառմանը ներկա էին Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի ախատակիցները՝ տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանի գլխավորությամբ:

Դիտվել է՝ 10335

Մեկնաբանություններ