Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ճշմարտությունը նրանց չի հետաքրքրում

Ճշմարտությունը նրանց չի հետաքրքրում
15.03.2023 | 07:33

Հայաստանում հնարավոր չէ փոխել մարդու կարծիքն ու համոզմունքը ինչ-որ անձի կամ երևույթի մասին:
Չի աշխատում ոչ մի փաստարկ, ապացույց, կոնկրետ օրինակ, հիմնավորում. մարդը հավատում է նրան, ինչն իրեն հաճելի է և ինչը համապատասխանում է իր համոզմունքներին:


Եթե մարդիկ ցանկանում են հավատալ, որ Արցախը «ծախել» էին դեռ 90-ականների սկզբին ու հետևողականորեն շարունակում էին «ծախել» մինչև 2018թ մայիս, ուրեմն դա է ճիշտը:
Չի ընդունվում որևէ այլ փաստարկ կամ ապացույց, որ դա այդպես չէ, որ Արցախը որևէ մեկը երբեք չի ցանկացել «ծախել»: Իրենք այսպես են ուզում մտածել, այդպես իրենք ճիշտ են, չեն սխալվել, մեղավոր չեն ոչ մի բանի համար:


Կամ եթե մարդիկ ուզում են հավատալ, որ 44-օրյա պատերազմը մենք պարտվել ենք բանակում գործող «5-րդ շարասյան» պատճառով, ապա նրանց ոչ մի դեպքում հակառակը չես համոզի: Չեն լսի, չեն ընդունի, այլապես իրենք սխալ կլինեն ու մեղավոր կլինեն պատմական մասշտաբի ողբերգության ու աղետի համար:
Իսկ նրանք երբեք ու ոչ մի բանում մեղավոր չեն ու չեն կարող լինել:
Մարդիկ հավատում են նրան, ինչին ուզում են հավատալ. հարմար է էդպես, ինքը ճիշտ է` մնացածը սխալ: Ու բացարձակ կարևոր չէ, թե որտեղ է ճշմարտությունը, քանի որ ճշմարտությունը նրանց ուղղակի չի հետաքրքրում:


Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 6622

Մեկնաբանություններ