Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ արցախցիների բողոքներին, որ չեն կարողանում օգտվել պետական աջակցության ծրագրերից

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ արցախցիների բողոքներին, որ չեն կարողանում օգտվել պետական աջակցության ծրագրերից
18.02.2021 | 16:40

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ արցախցիների բողոքներին, որ չեն կարողանում օգտվել պետական աջակցության ծրագրերից։

«Պետք է արձանագրել, որ մեր 18 աջակցության միջոցառումների իրականացման տեմպերի մեջ որոշակի խնդիրներ ունենք։ Մասնավորապես, վիրավորված զինծառայողների աջակցության ծրագիրը ոնց որ թե անհրաժեշտ տեմպով առաջ չի գնում։ Ուզում եմ հիշեցնել նաև, որ անհետ կորած և գերեվարված մեր հայրենակիցների ընտանիքներին աջակցության ծրագիրը, որքան ես հասկանում եմ շփումներից, դեռևս չի ամբողջացել։ Այսինքն՝ կան շահառուներ, որոնց գումարը դեռ չի հասել։ Եվ պետք է ավելի ինտենսիվ զբաղվել, որ այս խնդիրը լուծվի»,- ասաց նա։ Փաշինյանը հավելեց, որ մյուս հարցն այն է, որ երեխաները որպես շահառու չեն հաշվառվում։

«Գործնականում դա որոշ խնդիրներ է առաջացնում, և ես արդեն հանձնարարել եմ, որ այդտեղ որոշակի ուսումնասիրություն անենք։ Նույնիսկ այն ծրագրերը, որոնք արդեն իրականացվում են, պետք է այդ ծրագրերը մի հատ էլ նայել, թե գործնականում ինչ խնդիրներ ու բողոքներ են առաջացնում շահառուների շրջանում, որպեսզի կարողանանք այդ հարցը լուծել»,- նշեց նա։


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ այդ բողոքներն իրենք էլ են ստանում։ «Այն հրատապությունը, այն արագությունը, որ մենք պարտավոր էինք ապահովել նախորդ ժանանակաշրջանում, և նույնականացված գործառույթները ավտոմատացված կարգով կոնֆլիկտի մեջ են։ Այո, ճիշտ է, հյուրընկալության ծրագրով երեխաների խնդիրը կա։ Այո, մենք պետք է բարելավենք այս միջոցառումները, որպեսզի շահառուն ու կարիքն ավելի ճիշտ նույնականացվի։ Ինչո՞ւ մենք դա չարեցինք մինչև այսօր, որովետև դրա դիմաց սկսվելու են բողոքներ, որ շատ դանդաղ է ընթացքը և շատ դժվար է ստանալ օժանդակության գումարները։ Ես կարծում եմ, որ մենք ճիշտ ենք արել, որ սկզբնական փուլում ավելի ընդհանրական բնույթի միջոցառումներ ենք իրականացրել, որպեսզի արագությունն ապահովենք, բայց հիմա արդեն յուրաքանչյուր հաջորդ միջոցառման մեջ շահառուի և շահառուի կարիքը ավելի ճշգրիտ կնույնականացվի, որպեսզի ավելի հասցեական լինի աջակցությունը»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

Դիտվել է՝ 10854

Մեկնաբանություններ