Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը ձերբակալված են

Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը ձերբակալված են
20.02.2021 | 16:15

ԱԱԾ-ն ձերբակալել է նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին:

Նրանք ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 2262 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 3074 - րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:


Արա Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանի փաստաբանները ասել են, որ իրենց պաշտպանյալները ձերբակալությունը համարում են հետապնդում իշխանությունների կողմից: Արա Սաղաթելյանի և Մհեր Ավագյանի փաստաբանները նշեցին, որ իրենց պաշտպանյալները ձերբակալված են «Գագիկ Սողոմոնյան» անունով ֆեյսբուքյան կեղծ էջի քրեական գործի շրջանակներում և որ ԱԱԾ-ն կասկածում է, թե «Գագիկ Սողոմոնյան»-ը իրենք են:
Սաղաթելյանը, Բեքարյանը և Ավագյանը կասկածանքը չեն ընդունում:

Դիտվել է՝ 10973

Մեկնաբանություններ