Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 
  • Samsung-ը բջջային հեռախոսների շուկայում համաշխարհային առաջատարն է

    Samsung-ը բջջային հեռախոսների շուկայում համաշխարհային առաջատարն է

    27.01.2013| 13:04
    Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը 2012թ. դարձել է բջջային հեռախոսների վաճառքի համաշխարհային առաջատար՝ վաճառելով ավելի քան 400 միլիոն հեռախոս։ Կորեացիներին հաջողվել է առաջ անցնել իրենց հիմնական մրցակից Nokia-ից։ Samsung-ի նախորդ տարվա վաճառքները, 2011-ի համեմատ, ավելացել են 22,7 տոկոսով։ Բջջային հեռախոսների շուկայի 23,7 տոկոսը բաժին է հասնում Samsung-ին։
  • Աֆրիկյան երկրները կքննարկեն Մալիում տիրող իրավիճակը

    Աֆրիկյան երկրները կքննարկեն Մալիում տիրող իրավիճակը

    27.01.2013| 13:02
    Աֆրիկյան երկրների ղեկավարները հավաքվել են Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում, որտեղ այսօր մեկնարկում է Աֆրիկյան միության ասամբլեայի համաժողովը։ Սպասվում է, որ հիմնական ուշադրությունը կսևեռվի Մալիի ճգնաժամի վրա, անդրադարձ կլինի նաև Սուդանի և Հարավային Սուդանի միջև հարաբերությունների սրմանը և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության խնդիրներին։
  • Բուլղարիայում հանրաքվե է

    Բուլղարիայում հանրաքվե է

    27.01.2013| 12:59
    Բուլղարիայում այսօր անցկացվում է հանրաքվե՝ երկրում նոր միջուկային հզորություններ կառուցելու նպատակահարմարության հարցով։ Բուլղարացիները պետք է պատասխան տան այն հարցին, թե ընդունելի է արդյոք հանրապետությունում նոր ատոմակայանի կառուցումը։
  • Չեխիան նոր նախագահ ունի

    Չեխիան նոր նախագահ ունի

    26.01.2013| 21:49
    Չեխիայի նախագահ է ընտրվել Միլոշ Զեմանը։ 96 տոկոս քվեաթերթիկների հաշվարկը ցույց է տվել, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Զեմանը հավաքել է 55,47 տոկոս ձայն, նրա մրցակից Կարել Շվարցենբերգը ստացել է ձայների 44,53 տոկոսը։
  • Եղեգնաձորի եւ Վարդենիսի ավտոճանապարհներին նկատվում է թույլ ամպամածություն

    Եղեգնաձորի եւ Վարդենիսի ավտոճանապարհներին նկատվում է թույլ ամպամածություն

    26.01.2013| 20:18
    Հունվարի 26-ին` ժամը 18.00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Եղեգնաձորի եւ Վարդենիսի ավտոճանապարհներին նկատվում է թույլ ամպամածություն:
  • Վարչապետը մասնակցել է Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումներին

    Վարչապետը մասնակցել է Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումներին

    26.01.2013| 18:06
    Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում և ՀՀ նկարիչների միությունում բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ, որոնց ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը շրջել է ցուցասրահներում՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին:
  • Այսօր սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնն է

    Այսօր սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնն է

    26.01.2013| 14:51
    Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն նշվում է հունվարի 26-ին: Ս. Սարգսի տոնին նախորդում է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը:
  • Օբաման և Օլանդը քննարկել են ռազմական կոնֆլիկտները

    Օբաման և Օլանդը քննարկել են ռազմական կոնֆլիկտները

    26.01.2013| 12:49
    Մալիում ընթացող ռազմական գործողությունները, Սիրիայի ներքին վիճակը, Ալժիրում ահաբեկիչների գործողություններն են հեռախոսային զրույցի ընթացքում քննարկել ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման և Ֆրանսուա Օլանդը։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
  • 50 զոհ՝ Վենեսուելայի բանտում

    50 զոհ՝ Վենեսուելայի բանտում

    26.01.2013| 12:48
    Ավելի քան 50 մարդ է մահացել, ևս 90-ը վիրավորվել են Վենեսուելայի հյուսիս-արևմուտքում գտնվող բանտերից մեկում բարձրացված բողոքի ալիքի հետևանքով։
  • Տանկեր են մտցվել եգիպտական Սուեցա քաղաք

    Տանկեր են մտցվել եգիպտական Սուեցա քաղաք

    26.01.2013| 12:45
    Եգիպտական բանակի ստորաբաժանումներ և տանկեր են մտցվել Սուեցա քաղաքի փողոցներ՝ անկարգությունները կանխելու նպատակով։ Նշենք, որ այս օրերին Եգիպտոսում նշում են Մուբարակի ռեժիմի տապալման 2-րդ տարեդարձը։ Ընդդիմադիր ցուցարարների և ոստիկանության բախումների զոհ է դարձել արդեն 7 մարդ՝ 6 ցուցարար և 1 ոստիկան։ Ավելի քան 400 մարդ տուժել է։