Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Երեք մոգերի այցելությունը Հայսատան

Երեք մոգերի այցելությունը Հայսատան
06.01.2013 | 19:41

Մինչ բուն խոսքին անցնելը, հիշենք, որ Հիսուսի ծննդյան մասին մարգարեություն կար դեռ Նրա ծնունդից 700 տարի առաջ, երբ Եսայի մարգարեն բարբառեց. «Ահա կույսը պիտի հղիանա, և մի Որդի պիտի ծնի, ու Նրան պիտի Էմմանուել կոչեն, որ նշանակում է Աստված մեր մեջ» (Եսայի 7.14):

Այս մասին շատերս ենք կարդացել Աստվածաշնչից, բայց հայորդիներից քչերն են տեղյակ, որ Հայ ազգը ամենասերտ կապ ունի Հիսուսի ծննդյան ժամանակների հետ:
Քրիստոնեական աշխարհը երեք մոգերի մասին գիտի որպես մանուկ Հիսուսի ծննդավայր՝ ԲԵթղեհեմ այցելած իմաստունների, բայց քչերս գիտենք, որ նրանք անմիջական կապ են ունեցել Հայաստան աշխարահի հետ։
Ինչպես գիտենք պատմական Հայաստանը նախկինում մերձ էր Հրեաստանին, մանավանդ Աբգար թագավորի ժամանակ: Այս երանելի այրի՝ Աբգարի թագավորության երկրորդ տարում ծնվեց Տերը: Եվ ըստ Վարդան Արևելցու նա առաջիններից մեկն էր, որ իմանում է այդ մասին, քանի որ նրա օրոք 12.000 հեծյալներով Հայաստանով Հրեաստան են անցնում ավետարանական երեք մոգերը՝ պարսիկ Մելքոնը, հնդիկ Գասպարը և արաբ Բաղդասարը: Բայց լսելով, որ Պաղեստինում սով է, զորքը թողեցին Աբգար թագավորի մոտ, իսկ իրենք տասներկու իշխաններով ու հազար հեծյալով գնացին՝ իրենց հետ տանելով ոսկի, կնդրուկ և զմուռս, որոնք ըստ Ավետարանի խոսքի Բեթլեհեմում ընծայեցին մանուկ Հիսուսին:
Այդ բերված ընծաները իրենց հոգևոր խորհուրդը ունեին, քանզի ոսկին թագավորներին են մատուցում, ինչը խորհրդանշում է Հիսուսին որպես թագավորների Թագավորի։ Կնդրուկը դա խնկի ամենաանուշահոտ տեսակն է, ինչը խորհրդանշում է Հիսուսին որպես երկնային քահանայապետ և վերջապես զմուռսը, անուշահոտ մի նյութ, որով պատում են մահացածների մարմինը, ինչը արդեն խորհրդանշում է Հիսուսի մահը։
Ավետարանը նաև ասում է, որ մոգերը մանուկ Հիսուսին երկրպագելուց հետո մեկ այլ ճանապարհով գնացին իրենց երկրները։ Իսկ հայոց ավանդությունն ասում է, որ նրանք վերադարձին նորից Հայաստան եկան, որտեղից ետ գնալիս անցան մեր պատմական մի գավառով, որի անունը հետագայում անվանեցին Մոկս կամ Մոկաց (հիշո՞ւմ եք Մոկաց Միրզա համանուն երգը)։ Իսկ Մոկաց անունը մնացել է նույն մոգ բառից, որովհետև մոգերից մեկը՝ Գասպարը հիվանդանում է, մահանում է և թաղվում այնտեղ։ Հետագայում նրա գերեզմանի վրա Ամենափրկիչ անունով մի եկեղեցի են կառուցում։ Իսկ Ամենափրկիչը հենց Ինքը՝ Հիսուս Տերն է, Որին երկրպագելու էին գնացել երեք մոգերը։
Մոկաց գավառում վարդանաց պատերազմից հետո այդ վայրում առանձնացել է Եղիշե պատմիչը ու այնտեղ էլ գրել է իր Հայոց պատմությունը, կամ Վարդանաց պատերազմի մասին գիրքը։ Մնում է ավելացնել, որ Մոկաց գավառը գտնվում է Վանա լճի հարավային ափին, Ռշտունյաց գավառի մոտ։
Բեթղեհեմում՝ այդ օրնհյալ գիշերը այնտեղ կատարվում է երկու պատարագ. առաջինը Հիսուսի ծննդյան, երկրորդը հայտնության. երբ խաչը ջուրն են իջեցնում, այսինքն Հիսուսի մկրտության առթիվ, այդ պատճառով եթե ուշադրություն եք դարձրել, ապա այս տոնը եկեղեցական օրացույցում այդպես էլ գրվում է. «Սբ. Ծնունդ և Աստվածհայտնություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի» :
Սուրբ ծննդավայրում միայն երեք ազգեր իրավունք ունեն տոնական արարողություններ կատարելու՝ հույները, լատիննները և հայերը, այն էլ ամեն օր: Մնացած զորավոր կարծվածները միայն ունկընդիրների դերում են: Բայց ինչպես Երուսաղեմի սուրբ Հարության Տաճարում է լարված փոխհարաբերությունների մեջ հայ և հույն հոգևորականությունը, նույնն էլ այստեղ է շարունակվում, որովհետև իրար չսիրող «քիստոնյա եղբայր» - ների համար սուրբ Ծննդյան այրում «նեղվածք» է։ Ինչպես տեսաք և՛ քրիստոնյա, և՛ եղբայր բառերը գրեցի չակերտների մեջ, որովհետև իսկապես չակերտավոր են երկուսն էլ, այսինքն արտաքինից միայն, որովհետև այստեղ դարեր անդընդմեջ քրիստոնյա «եղբայրները» իրենց տարածքների հաշիվներն են պարզել ու դեռ չեն վերջացրել։ ՈՒ չեն ել վերջացնի, քանի դեռ չի վերադարձել տարածքի Տերը՝ Հիսուս Քրիստոսը, Ով խոստացել է մեկ հոտ և մեկ հովիվ դարձնել Իր եկեղեցին։
Այդ Սուրբ գիշերը, երբ աշխարհի Փրկիչը ծնվեց, պատարագիչը՝ որ սովորաբար Երուսաղեմի հայոց պատրիարքն է լինում, (քանի որ այս տարի ննջեց Թոգոմ պատրիարք Մանուկյանը, նրան կփոխիրինի տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը), Տիրոջ անունով և սուրբ Խաչով օրհնում է ներկաներին և հեռավոր Հայաստանի ժողովրդին, որ խաղաղ ու բարի օրերի արժանանան, ասելով.
ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՅԱՅՏՆԵՑԱՎ,
և լսվում է պատասխանը.
ՕՐՀՆԵԱԼ Է ԾՆՈՒՆԴԸ ԵՎ ՅԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ:

Հետգրություն. Նոր տարվա և սուրբ ծննդյան օրվա առթիվ հայորդի ընթերցողներին որպես քրիստոնեական հորդոր, խորհուրդ ենք տալիս ձեր տան պատերից չինական օրացույցի օձի տարվա անմիտ ու տհաճ նկարներ մի կախեք, այլ քրիստոնեավայել նկարներ, որպեսզի Տերը օրհնի ձեր տունն ու տեղը, և հաջորդ տարի բարի և խաղաղ օրերի արժանացնի։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 10192

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

¢â‚¬Å¡ â‚ /1349339141">«Իրատես» թերթի արխիվից
Եվրասիականության թուրքական բաղադրիչը
Եվրասիականության թուրքական բաղադրիչը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո