-
20.06.2015|
18:39
ՆԱՏՕ-ի ԽՎ անդամները ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանի և պատվիրակության անդամներ Էլինար Վարդանյանի, Թևան Պողոսյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
-
20.06.2015|
18:21
1993թ. հայ-թուրքական սահմանի փակման գլխավոր պատճառը եղել է ղարաբաղյան հակամարտությունը, բայց դա չի հանգեցրել հարցի կարգավորման որեւէ դրական շարժի։ Այս մասին Երեւանում հունիսի 19-ին՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose Roth 89-րդ սեմինարի ժամանակ ասել է Քաղաքականության եվրոպական կենտրոնի ավագ վերլուծաբան Ամանդա Փոլը։
-
19.06.2015|
21:20
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում հոսպիտալացվել է երկրի 10-րդ նախագահ Ահմեթ Նեջդեթ Սեզերը: Գիշերային ժամերին նրան տեղափոխել են Անկարայի կլինիկաներից մեկը: Կլինիկայի հաղորդմամբ՝ Սեզերի կյանքին լուրջ վտանգ չի սպառնում:
-
19.06.2015|
21:19
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ այսօր Թուրքիայի խորհրդարանի շենքում տետ-ա-տետ հանդիպել են Թուրքիայի 11-րդ և 12-րդ նախագահներ Աբդուլլահ Գյուլն ու Ռեջեփ Էրդողանը՝ 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելին հրաժեշտ տալու արարողության շրջանակներում: Գյուլն ու Էրդողանը հանդիպել են խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի աշխատասենյակում:
-
19.06.2015|
12:24
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել ամերիկահայ բարերար Քըրք Քրքորյանի մահվան կապակցությամբ. «Աստվածաշնորհ կյանքի ընթացքում հոգելույս Քըրք Քրքորյանը հասավ գործունեության մեծ հաջողությունների և հայրենասիրության ու ազգասիրության ոգով իր նյութական կարողությունները նաև ի սպաս դրեց` հանուն Հայաստանի զորացման և մեր ժողովրդի առաջընթացի ու բարօրության»:
-
19.06.2015|
12:17
ՈՒրախ ենք Հայաստանում հյուրընկալել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Ռոզ-Ռոթ սեմինարը: Ողջունում եմ միջոցառման բոլոր մասնակիցներին և բարի գալուստ մաղթում արտերկրից ժամանած մեր հյուրերին:
-
19.06.2015|
00:42
Մոսկովյան մեր աղբյուրի փոխանցմամբ, վերջերս Երևան պիտի ժամաներ ՌԴ կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Գենադի Զյուգանովը` մասնակցելու ոչ անհայտ «Գրիբոյեդով» ակումբի հերթական քննարկմանը` «Կոմկուսի գաղափարախոսությունը մեր ժամանակներում» խիստ տարողունակ թեմայով:
-
18.06.2015|
11:03
Հունիսի 17-ին` մեծ հայորդի, զորավար և պետական գործիչ, ազգային գաղափարախոս եւ իմաստասեր Գարեգին Նժդեհի ոգեկոչման օրը, Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության Գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախաձեռնությամբ շուրջ 80 ՀՀԿ-ական երիտասարդներ մասնակցեցին դեպի Սպիտակավոր իրականացված ուխտագնացությանը:
-
17.06.2015|
15:39
Լրագրողների «ամո՛թ, ամո՛թ» բացականչությունների ներքո ավարտվեց Հանրային ծառայությունները կարգավորող «անկարգ» հանձնաժողովի նիստը: ՀԾԿՀ-ն որոշեց էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,99 դրամով, չնայած նիստին ներկա հրավիրվածների առաջարկին՝ հետաձգել քննարկումները:
-
17.06.2015|
08:29
Լոս Անջելեսում 98 տարեկանում վախճանվել է ամերիկահայ միլիարդատեր, բարերար Քըրք Քրքորյանը: Ամերիկայում կազինոների բիզնեսի արքայի համարում ունեցող Քրքորյանը վախճանվել է երկուշաբթի գիշերը՝ կարճատև հիվանդությունից հետո, հաղորդում է Las Vegas Review պարբերականը: