Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը հունիսի 16-ին կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ նշված է Բրիտանիայի խորհրդարանի վերին պալատի պաշտոնական կայքում տեղադրված օրակարգում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում հունիսի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի նիստը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-6-ը Փարիզում կմասնակցի Թվային համալսարանների զարգացմանը նվիրված ֆրանկոֆոն բարձրագույն կրթության նախարարների առաջին հանդիպմանը:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին Երևանում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի հետ: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
Հունիսի 1-ին Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երևանի քաղաքապետարանը և «STR» ավտոսիրողների ակումբն Ազատության հրապարակում կազմակերպել էին «Փոքրիկ վարորդ» խորագրով ծրագիրը։
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) եղբայրը՝ 50-ամյա Արմեն Հակոբյանը, այսօր՝ հունիսի 1-ին մահացել է՝ ասել է «Այրվածքաբանության կենտրոնի» ղեկավար Նորայր Դավիդյանը:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...