Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը, նշելով, որ որևէ քաղաքական կամ տնտեսական շահ չպիտի վեր լինի պատմական ճշմարտությունից և պատմական փաստերը գումարով չեն հերքվում, իսկ մարդկային հիշողությունը ջնջել հնարավոր չէ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների առիթով, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրավերով Հայաստան է ժամանել Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի պապ, Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Նորին սրբություն Թևադրոս Երկրորդը:
Ապրիլի 16-ին 4 ժամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ եթերում պատասխանում էր ռուսաստանցիների հարցերին: Գերազանցապես՝ տնտեսական, սոցիալական, առողջապահական, նաև՝ անձնական: Եվ իհարկե՝ քաղաքական:
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ լիագումար նիստում ընթացիկ զեկույցով հանդես է եկել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն չորս երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի և Սերբիայի նախագահները:
Այսօր Ստրասբուրգում աշխատանքներն է սկսել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը: Նախատեսված են քննարկումներ «Իսլամական պետության» իրականացրած զանգվածային սպանությունների վերաբերյալ՝ մարդու իրավունքների տեսանկյունից:
Ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը Միջերկրական ծովում՝ Սիցիլիայի նեղուցի մոտ, Լիբիայից հարյուր կիլոմետր հեռու, նավ է խորտակվել, 950 ուղևորներից փրկվել են միայն քսանութը:
Այսօր՝ ապրիլի 20-ին, տեղական ժամանակով ժամը 03.47-ին, Երևանից 9 կմ արևմուտք գրանցվել է 2,3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...