Տաջիկստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել ԻԻՀ և ՌԴ նախագահներ Հասան Ռուհանիի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների 14-րդ նիստի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում:
Վաշինգտոնում քրիստոնեական համաժողովին մասնակցող Միջին Արևելքի մարոնի, հայ, ասորի, հույն կաթոլիկ և ասորի կաթոլիկ եկեղեցիների հոգևոր պետերը Սպիտակ տանը հանդիպել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ:
Այս օրերին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում հանդիպում են ԵԽԽՎ երկրների խորհրդարանների նախագահները: Հայաստանի Ազգային ժողովից խոսնակների երկու տարին մեկ կայացող համաժողովին մասնակցում է Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Այսօր` նրա ելույթից առաջ ելույթ է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատախազ Գևորգ Գևորգյանը սեպտեմբերի 8-ին հրապարակել է նախորդ տարվա նոյեմբերի 5-ի գործով մեղադրական ճառը:
«Պատմական իրադարձություն» են բնութագրել իսրայելական և ադրբեջանական լրատվամիջոցները Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնի պաշտոնական այցը Բաքու: 1991 թվականից` Ադրբեջանի անկախացումից
ի վեր, սա Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավարի առաջին այցն է Բաքու
«Ես չեմ ճանաչում մի քաղաքական գործչի, որն ասում է, թե ինքը մտնում է քաղաքականություն անձնական բարեկեցությունն ապահովելու համար։ Նորից եմ ասում, որ նման քաղաքական ուժի և գործչի ես չեմ ճանաչում»:
Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել սեպտեմբերի 9-ին ԱԺ-ի մոտ «Ա1+» հեռուստաընկերության լրագրողի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու փաստի վերաբերյալ.
Քանի՜ տարի Զորավար Անդրանիկի ծննդյան (փետրվարի 25) և երկրային կյանքին հրաժեշտելու (օգոստոսի 31) օրերը նշելու համար «Զորավար Անդրանիկ» համազգային միության նախագահ Նորայր Մուշեղյանի ղեկավարությամբ անդրանիկապաշտներս լինում էինք Եռաբլուրում` մեր երախտիքի տուրքը տալով ազգային հերոսի հիշատակին։ Ի՜նչ նվիրյալներ էին հավաքվում` սկսած Սիլվա Կապուտիկյանից, Ժենյա Ավետիսյանից։ Ո՞ր մեկին հիշեմ։ Ափսոս հարեհաս Նորիկին։
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...