-
25.06.2014|
10:58
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների ընթացքը և միջանկյալ արդյունքները:
-
24.06.2014|
20:16
Ինչպես և շրջանառվում էր մամուլում, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Յունի Վարդանյանը նշանակվեց Վրաստանում Հայաստանի դեսպան։
-
24.06.2014|
16:25
Աֆրիկյանների հուշարձան-շենքի բակում աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանի ելույթին հաջորդել է աղմուկն ու քաշքշոցը: Ակտիվիստները հարվածում են հուշարձանը ծածկող ցանկապատին:
-
24.06.2014|
15:16
«Պայմանական վաղաժամկետ ազատման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հասարակական դիտորդական խմբի անդամ Հասմիկ Հարությունյանը նշեց, որ պայմանական վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովում ներկայացված են ուժային կառույցների և պետական ապարատի ներկայացուցիչներ, որոնք առաջնորդվում են պատժիչ սկզբունքներով և չեն կարողանում գնահատել դատապարտյալի ուղղման հնարավորությունները:
-
24.06.2014|
15:13
Ոչիշխանական «քառյակի» ուժերը գտնվում են իշխանության վերահսկողության տակ: Այս մասին հայտարարել է «Նախախորհրդարանի» քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:
-
24.06.2014|
13:45
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատնից տեղեկացնում են, որ ս.թ. հունիսի 24-ից հուլիսի 3-ը Հայաստանում է գտնվելու ԱՄՆ-ի Վաշինգտոնի արևմտյան օկրուգի ավագ դատավոր Ջոն Քոենաուերը:
-
24.06.2014|
13:38
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
-
24.06.2014|
13:36
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Իրաքյան Քրդստան՝ հաղորդում է Reuters-ը: Քերին կհանդիպի քրդերի քաղաքական առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ և կքննարկվի Իրաքի հյուսիսում ստեղծված իրավիճակը:
-
24.06.2014|
13:34
Նախարար Լավրովի այցը Երևան, մեր այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն են` քննարկելու այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել նախագահների միջև Ռուսաստանի Դաշնության նախագահի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում, ինչպես նաև մեր երկրների ղեկավարների հետագա հանդիպումների ընթացքում։ Նախագահների յուրաքանչյուր հանդիպումը տալիս է մեզ նոր ուղեցույցներ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներով:
-
24.06.2014|
12:33
Աֆրիկյանների հուշարձան-շենքի բակում՝ Տերյան 11 հասցեում, այսօր ժամը 15:00-ին ելույթ կունենա աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը: