-
02.06.2014|
17:10
Հրաժարական է տվել Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Կարնին՝ գրում է Reuters-ը: Տեղեկությունը հաստատել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Մամլո քարտուղար կդառնա Կարնիի տեղակալ Ջոշ Էռնեստը:
-
02.06.2014|
17:04
Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը հրաժարվում է գահից՝ հայտնել է France 24-ը՝ վկայակոչելով վարչապետ Մարիանո Ռախոյին: 76-ամյա միապետն Իսպանիայի գահին է 1975-ից: Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը հրաժարվում է գահից՝ հայտնել է France 24-ը՝ վկայակոչելով վարչապետ Մարիանո Ռախոյին: 76-ամյա միապետն Իսպանիայի գահին է 1975-ից:
-
02.06.2014|
16:09
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր է ընտրվել գրող, կինոգետ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ:
-
02.06.2014|
16:01
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին, որը կայացել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
-
02.06.2014|
14:20
Սոչիում, «Կինոտավր» փառատոնի բացման ժամանակ, ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը կոչ է արել նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
-
02.06.2014|
13:31
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) խախտել է էթիկայի կանոնները: Այս մասին որոշում է կայացրել ԱԺ էթիկայի հանձնաժողովը` չորս լրագրողների դիմումի քննարկման արդյունքում:
-
02.06.2014|
12:34
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշն է անմոռուկ ծաղիկը։ Նշվեց, որ ներկայացվել են տասնյակ աշխատանքներ, հանձնախումբը որոշել, և պետական հանձնաժողովն էլ հաստատել է «Շարմ» ընկերության ներկայացրած խորհրդանիշը` անմոռուկ ծաղկի տեսքով։
-
02.06.2014|
11:54
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հունիսի 2-ին սկսում է իր քառօրյա այցելությունը Լեհաստան, Բելգիա և Ֆրանսիա:
Վարշավայում Օբաման հանդիպում կունենա նաև ՈՒկրաինայի ընտրյալ նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ:
-
01.06.2014|
14:34
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ այցելել է նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
-
01.06.2014|
12:18
Մայիսի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմն ու Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները մեկնել են Ստեփանակերտ։