-
12.05.2014|
11:34
Մայիսի 13-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում, հոգևոր տեսուչ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ կմեկնարկի «Խոկման» արարողություն: «Խոկման» ընթացքում «Աստծո հետ հաշտություն, ինքնահաշտության ճանապարհով» թեմայով քարոզելու է Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:
-
11.05.2014|
13:30
ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի կինը, սենատոր և ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը արևմտյան վերլուծաբանների կարծիքով՝ կԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի կինը, սենատոր և ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը արևմտյան վերլուծաբանների կարծիքով՝ կարող է դառնալ 2016 թ. նախագահական ընտրությունների թեկնածուն Դեմոկրատական կուսակցությունից: արող է դառնալ 2016 թ. նախագահական ընտրությունների թեկնածուն Դեմոկրատական կուսակցությունից:
-
11.05.2014|
13:26
Աֆրիկյան ազգային կոնգրես կուսակցությունը հաղթել է ՀԱՀ-ի մայիսի 10-ի խորհրդարանական ընտրություններում՝ գրել է The Washington Post-ը՝ վկայակոչելով ՀԱՀ-ի ԿԸՀ-ն:
-
11.05.2014|
13:22
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով մայիսի 12-ին պետական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների առանձնազրույցը, երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին կստորագրվեն համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում:
-
11.05.2014|
13:20
ՈՒկրաինայի դաշնայնացման կողմնակիցները հրաժարվել են մայիսի 11-ին Խարկովում նշանակված հանրաքվեից: Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, այդ մասին հայտարարել է դաշնայնացման կողմնակից «Հարավ-Արևելք» շարժման համակարգող խորհրդի անդամ Յուրի Ապուխտինը:
-
11.05.2014|
13:18
ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը մայիսի 12-22-ը կանցկացնի «Արտֆեստ» երիտասարդական հանրապետական 2-րդ բաց փառատոնը, որը կրում է «Մեկ տանիքի ներքո» խորագիրը:
-
11.05.2014|
13:11
Եվրատեսիլյան շոուն այս տարի փորձեց քիչ թե շատ հավատարիմ մնալ իր անվանը (երգի մրցույթ): Մեր երկրի ներկայացուցիչն էլ` իր «Note Alone» երգով երկրպագուների մեծ բանակ վաստակեց: Առանցքում, իհարկե, աշխարհաքաղաքական հարցերն են (որ երկիրը որ երկրին քանի ձայն կտա-չի տա): Ինտրիգների պակաս էլ չունեցանք: Ավստրիացի Կոնչիտան եկավ հիշեցնելու միահավասարվող աշխարհի մարտահրավերի մասին: Հայաստանյան մասնակիցն իր «անզգույշ» բնորոշումների համար (Կոնչիտայի երեսից) հայտնվեց քննարկումների կիզակետում:
-
10.05.2014|
18:48
Հորդանանում հեռուստասերիալի նկարահանման ժամանակ դերասան Մահմուդ ալ Սավալքան մահացել է մահվան տեսարանում՝ նշում է Al Arabiya-ն: Նրա մահը ցնցել է նկարահանող խմբին։
-
10.05.2014|
18:40
Լիտվայում լռության օր է` կիրակի օրվա նախագահական ընտրություններից առաջ: Լիտվայի օրենքով քվեարկության մեկնարկից 30 ժամ առաջ և քվեարկության օրն արգելվում է քարոզչությունը:
-
10.05.2014|
18:30
Կարնեգի հաստատությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ելույթում ընդգծվում է, որ «ԱՄՆ-ը ու Ռուսաստանը Ֆրանսիայի հետ միասին ընդհանուր հանձնառություն են ստանձնել Լեռնային Ղարաբաղի խաղաղության ու անվտանգության մասով» և շարունակելու են համատեղ ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում համախմբված լինելով խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակի շուրջ։