ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ծառուկյանը խախտեց ԱԺ կանոնակարգը

Ծառուկյանը խախտեց ԱԺ կանոնակարգը
04.02.2013 | 18:51

Այսօր մեկնարկեց ԱԺ գարնանային նստաշրջանը: Մինչ ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանը դահլիճում ֆոտոսեսիա էր կազմակերպում, հանկարծ ներս մտավ Գագիկ Ծառուկյանը, ում մուտքն անակնկալի բերեց ոչ միայն լրագրողներին, այլև իր խմբակցության ու մյուս պատգամավորներին: ԲՀԿ խմբակցության անդամները մեկիկ-մեկիկ մոտեցան, ողջագուրվեցին «շեֆի» հետ: Ամենաուշագրավը Սամվել Ալեքսանյանի «մոտեցումն» էր. պատգամավորներին այս ու այն կողմ հրելով, լայն ժպիտով մոտեցավ Ծառուկյանին ու «ջիգյարով» համբուրվեց:

Ի տարբերություն Ծառուկյանի «փառավոր» մուտքի, գրեթե աննկատ մնաց նիստերից երկար բացակայող մեկ այլ պատգամավորի` Ստեփան Դեմիրճյանի ներկայությունը: Վերջինս բավականին գունատ տեսք ուներ: Լրագրողների հետ զրույցում Դեմիրճյանը նկատեց, որ դեռ չեն շտապում ՀԱԿ-ից դուրս գալ: Լրագրողները նաև խմբված սպասում էին Գագիկ Ծառուկյանի «երկու խոսքին», բայց այդպես էլ Ծառուկյանը դահլիճից դուրս չեկավ:
Պարզվեց` Գալուստ Սահակյանը Գագիկ Ծառուկյանին ԱԺ նախագահին պատկանող մուտքով դուրս էր տարել, ինչն ԱԺ կանոնակարգի խախտում է. այդ մուտքով կարող է դուրս գալ միայն ԱԺ նախագահը կամ «ինչ-որ մեկը»` նրա ուղեկցությամբ: Ակնհայտ է, որ այդ կերպ խնամին լրագրողների ձեռքից «ազատեց» մյուս խնամուն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5478

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ