Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հիմա գազի գինը բարձրացե՞լ է, թե՞ չի բարձրացել

Հիմա գազի գինը բարձրացե՞լ է, թե՞ չի բարձրացել
07.02.2013 | 17:35

«Սուտ է։ Նման բան ասողները պատկերացնո՞ւմ են, թե դա ինչքան գումար կկազմի և որտեղի՞ց կառավարությունը պետք է այն փակի»,- ճեպազրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ։ Այլ կերպ ասած, նա հերքեց շրջանառվող այն խոսակցությունները, որոնց համաձայն` 2012-ի ապրիլից Հայաստանում գազի գինը բարձրացել է, սակայն պաշտոնապես այն չի հայտարարվել, քանի որ առջևում նախագահական ընտրություններ են։ Նույն պնդումների համաձայն գազի գնի տարբերությունը մինչև 2013-ի մարտ ամիսը փակում է կառավարությունը։ Նկատենք, որ այս խոսակցությունների սկզբնաղբյուրը ոչ թե փողոցային զրույցներն են, այլ օրենսդրի, իմա` ԱԺ-ի, կուլուարները։ Լսելով այս մանրամասնը, ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահը հստակեցրեց. «Կառավարությունը 2012-ին գազի մասով դոտացիա է հատկացրել միայն սոցիալապես անապահով ընտանիքներին։ Այս քաղաքականությունը նորություն չէ և մի քանի տարի է` հաջող իրականացվում է»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2627

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ