ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Րաֆֆին այլընտրանք չունի

Րաֆֆին այլընտրանք չունի
31.03.2013 | 23:43

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից irates.am-ը հետաքրքվեց, թե ինչ սպասելիքներ ունի Րաֆֆի Հովհաննիսյանից, որն այժմ էլ, հացադուլից դուրս գալով, որոշել է այցելել մարզեր: Հիշեցնենք, որ Պետրոս Մակեյանը ՀՀ նախագահի ընտրություններից հետո սատարում էր Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Իմ սպասելիքները միայն ժողովրդից են, այս ռեժիմի վրա ազդելու ուրիշ լծակ չկա, բացի ժողովրդի մոբիլիզացիայից: Րաֆֆին պետք է կարողանա օգտագործել ժողովրդի ներուժը, նրան բերի հրապարակ, նա այլընտրանք չունի»,- մեր զրույցի ժամանակ նշեց Պետրոս Մակեյանը:

Պետրոս Մակեյանից հետաքրքրվեցինք նաև, որ ինքը ժամանակին քննադատում էր Հայ ազգային կոնգրեսին, իսկ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ոչ հստակ քայլերը չի քննադատում: Ինչու՞:

«Ես քննադատել եմ ՀԱԿ-ին, որովհետև նա բաց թողեց ժողովրդի՝ գործոն լինելու շանսը եւ նրան վանեց Հրապարակից: Այդ ամենի պատճառով ՀԱԿ-ը որպես դաշինք վերացավ, իսկ ՀՀՇ կուսակցությունը անվանափոխվեց ՀԱԿ-ի: Րաֆֆին, այսօր մարզեր գնալով, փորձում է ժողովրդին իրազեկել, մասնակից դարձնել քաղաքական պրոցեսներին, բերել Հրապարակ: Եթե նա էլ չօգտագործի ժողովրդի ներուժը, նրան էլ կքննադատեմ»,- ասաց Պետրոս Մակեյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3338

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ