ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Տխուր հրավառություն

Տխուր հրավառություն
05.05.2013 | 23:58

Երևանի ավագանու արդեն կայացած ընտրություններում ամենաակնառուն հավատի և վստահության բացակայությունն էր անխտիր բոլոր թեկնածուների նկատմամբ` թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր: Հաջորդ «ակնառուն» հայաստանյան բոլոր ընտրությունների անբաժան ուղեկից ընտրակաշառքն էր:

Ի դեպ, մարդիկ պատմում էին, որ ՀՀԿ-ն վաղ առավոտից ընտրության գնացող քաղաքացիների առաջ բացել է 10 հազարականներով լի իր անտակ քսակը: ԲՀԿ-ականների պարգևավճարը (չասենք կաշառք, չվիրավորվեն հանկարծ) տատանվել է 5-20 հազար դրամի սահմաններում, նայած, թե որ համայնքում է բաժանվել: Հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ Կենտրոնի բնակիչներին, որպես «պրիստիժնի» համայնքի ներկայացուցիչների, «Բարգավաճ»-ը բաշխել է 20- հազարական դրամներ, իսկ, օրինակ, ծայրամասերում բնակվողները բավարարվել են 5000 դրամով: Փաստորեն, «պարգևատրման» հարցում ԲՀԿ-ն խտրականություն է արել, «քյասիբի» ու աղքատի տարբերություն դրել: «Դե արի, մի վիրավորվիր,
մեկին՝ հինգ, մյուսին` քսա՞ն: Ընտրողն ընտրող չի՞, ի՞նչ տարբերություն որտեղ է ապրում»,- նեղսրտում էր 5000 դրամ ստացած ծանոթներիցս մեկը:
Այո, տխուր ընտրություններ ստացվեցին, թեպետ կեսգիշերից առաջ ողջ քաղաքը պարբերաբար բռնկվում էր հրավառությունների շլացուցիչ-խլացուցիչ փայլով:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5338

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ