Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Ի՞նչ միջոցներով է Իշխան Զաքարյանը կառուցել իր շքեղ առանձնատունը

Ի՞նչ միջոցներով է Իշխան Զաքարյանը կառուցել իր շքեղ առանձնատունը
13.06.2013 | 17:33

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «ներկայացում» որակեց ԱԺ-ում Վերահսկիչ պալատի հաշվետվությունը և դրա շուրջ քննարկումները: Նա հիշեցրեց, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ավարտին է հասցրել պաշտպանության նախարարության մոտ գտնվող իր շքեղ առանձնատան կառուցումը, և այն,, ըստ տեղեկությունների, արդեն բնակեցված է: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ, անցյալ տարի Իշխան Զաքարյանի կինը հրապարակավ հաստատել էր, որ առանձնատունը պատկանում է իրենց: Իշխան Զաքարյանն էլ այսօր հայտարարեց, թե ինչ-որ մեկը ներդրումներ է արել, և ինքը պատրաստ է այդ մասին հաշվետվություն ներկայացնել: Նա հիշեցրեց, որ ինքն այդ առնչությամբ թերթերից մեկին ավելի վաղ պարզաբանում արդեն տվել է: Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձեց, որ Վերահսկիչ պալատի բացահայտած մի շարք դեպքում էլ են ներդրումներ արվել, բացատրություններ տրվել, ինչին
Իշխան Զաքարյանը պատասխանեց, որ բոլոր հաշվետվություններն ինքը ներկայացրել է իր կայքում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4263

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ