ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ով կփոխարինի Աղվան Հովսեփյանին

Ով կփոխարինի Աղվան Հովսեփյանին
13.09.2013 | 18:27

Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաժեշտ է տվել ոչ միայն դատախազության աշխատակիցներին, այլ նաև շենքին`համբուրելով դուռը: Հաշվի առնելով նման «ազդեցիկ» հարժեշտը, կարելի է փաստել, որ Հովսեփյանն այլևս այդ շենք, որպես ղեկավար, ոտք չի դնելու: Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ քառասուն տարի դատախազության համակարգում է ու ծառայել է պետականությանը և հայրենիքին: Հովսեփյանը նաև հատ առ հատ` ընտանիքի անդամներից մինչև լրագրողներ, շնորհակալություն է հայտնել բոլորին՝ պատրականությունները կատարելու հարցում այս տարիներին իրեն օգնելու համար: Հետաքրքիր է, որ այսուհետև, ըստ նախկին գլխավոր դատախազի, ինքն աշխատելու է որպես «հակաթույն»: «Մեր հասարակությունում թույն կաթացնողները շատ են և օր- օրի ավելանում են: Այն, ինչ ես անում եմ, հակաթույն է մեր հանրությանը թունավորելու դեմ ու ամեն ինչ անելու եմ, որ մեր հասարակությունն առողջ ապրի», -ասել է նա:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2473

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ