ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

ԵՄ համաձայնության դեպքում ՈՒկրաինան կվերսկսի բանակցությունները

ԵՄ համաձայնության դեպքում ՈՒկրաինան կվերսկսի բանակցությունները
03.12.2013 | 13:35

ՈՒկրաինայի Գերագույն ռադան այսօր կքննարկի խորհրդարանական ընդդիմության հեղինակած` կառավարության նկատմամբ անվստահություն հայտնելու մասին բանաձևը: Խորհրդարանում կրքերը թեժացել են: Իշխող` Ռեգիոնների կուսակցության ֆրակցիայից հեռացել է ևս երկու պատգամավոր: Ռեգիոնականներից ոմանք նաև քննադատել են այս օրերին Կիևում ընթացող բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ ոստիկանության իրականացրած գործողությունները: ՈՒկրաինայի ոստիկանության գործողությունները քննադատել են և այլ երկրների դիվանագետները: Երեկ ՈՒկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը մի քանի երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Եկեք առանձնացնենք խաղաղ ցույցերը, որոնց դեպքում ոչ ոք չի պատրաստվում բռնություն կիրառել, և պետական հիմնարկների աշխատանքի խափանումը: Վերջինը չի կարելի անվանել ցույց: Դրանք պետական հեղաշրջման նշաններ են»: Վարչապետը հայտարարել է նաև, թե ոստիկանության իրականացրած բռնությունների մասին տեղյակ չեն եղել ինքը և երկրի նախագահը: Վարչապետի խոսքով ստացվում է, որ ոստիկանությունը ինքնագլուխ որոշումներ է կայացրել` դրանք չհամաձայնեցնելով երկրի ղեկավարների հետ: Ռեգիոնականներից ոմանք այսօր հայտարարել են, որ չեն քվեարկելու կառավարության հրաժարականի օգտին: Չնայած սրան, իշխանությունը միաժամանակ փորձում է որոշ զիջումների գնով պահպանել իր դիրքերը: Այսօր Ազարովը հայտարարել է, թե ՈՒկրաինան ԵՄ-ին առաջարկում է քննարկել Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հնարավորությունը և դրա հետ կապված այն հարցերը, որոնք անհանգստացնում են ՈՒկրաինային: ԵՄ-ին ուղղված հայտարարության մեջ Ազարովը հույս է հայտնել, թե գուցե հնարավոր լինի փոխհամաձայնության գալ ԵՄ-ի հետ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1559

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ