ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Դավութօղլուին կդիմավորեն ցույցերով

Դավութօղլուին կդիմավորեն ցույցերով
10.12.2013 | 17:03

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի Հայաստան ժամանելու օրն անցկացնելու է բողոքի ակցիաներ, որպեսզի հիշեցնի Թուրքիային և միջազգային հանրությանը, որ հայերը պահանջում են Ցեղասպանության ճանաչում և փոխհատուցում։ Այդ ակցիայով նրանք նաև ցանկանում են ասել STOP ցեղասպանությանը, STOP ուրացմանը, STOP պատմության խեղաթյուրմանը, STOP անարդարությանը:

«Մենք նպատակ ունենք Թուրքիային հիշեցնելու, որ Հայաստանը և հայությունը պահանջներ ունեն Թուրքիայից, և քանի դեռ Թուրքիայի իշխանությունները չեն գիտակցում, որ հարկավոր է օր առաջ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այն ճանաչելու և հետևանքների հատուցման պատասխանատվությունը թողնում են իրենց ապագա սերունդների վրա: Ցույցը տեղի է ունենալու դեկտամբերի 12-ին՝ ժամը 9:30-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի մոտ»,- ասվում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և երիտասարդական միությունների տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Ահմեդ Դավութօղլուն Հայաստան կժամանի դեկտեմբերի 12-ին Սևծովյան տնտեսական կազմակերպության հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով։

Դիտվել է՝ 1718

Մեկնաբանություններ