ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Կայսերական նամակներ

Կայսերական նամակներ
11.12.2013 | 12:33

Ժնևում կայացած աճուրդում վաճառվել են ռուս կայսր Նիկոլայ 1-ի դստերը՝ Օլգային հասցեագրված նամակները, ով ստացել է Վյուրտեմբերգյան արքայադստեր տիտղոսը և ամուսնությունից հետո ապրել Գերմանիայում: Նամակները վաճառվել են 833600 դոլարով: Ընտանիքի անդամները նրան պատմում են վերջին նորությունների մասին: Նամակները բաժանված են եղել 15 նմուշների: Ամենաթանկը դարձել են Նիկոլայ 1-ի 22 նամակները, որոնք գրվել են ռուսերեն 1846-1847 թթ., այսինքն՝ դստեր ամուսնության առաջին 2 տարիների ընթացքում: Բացառիկ նամակները վաճառվել են 273 հազ. դոլարով: Նամակներում կայսրը խորհուրդ է տալիս Օլգային ինչպես վարվել Գերմանիայի և Ռուսաստանի միջև դիվանագիտական կապերը պահպանելու համար, նաև նկարագրում է իր առօրյա կյանքը:
Կայսերական ընտանիքի նամակների մեծ մասը գնել է մի գնորդ, որ գտնվել է սրահում և չի հայտնել իր անունը: Նա նաև դարձել է երեկոյի ամենաթանկ նմուշի գնորդը՝ 2 ճենապակե ծաղկամաններ, որոնք արտադրել է Կայսերական գործարանը 1849-ին: Ծաղկամանները կայսրը Սուրբ Ծննդյանը նվիրել է իր հարսին՝ Մեծ իշխանուհի Ելենա Պավլովնային, ով այդ տարի կորցրել է ամուսնուն, կայսեր հարազատ եղբորը՝ Մեծ իշխան Միխայիլ Պավլովիչին: Ծաղկամանները վաճառվել են 1,8 մլն դոլարով:

Դիտվել է՝ 2748

Մեկնաբանություններ