ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Քերին իր այցի մասին ոչինչ չի ասել Կիրո Մանոյանին

Քերին իր այցի մասին ոչինչ չի ասել Կիրո Մանոյանին
13.12.2013 | 00:28

Երեկվա ողջ ինտրիգն այն էր, թե արդյոք կհանդիպե՞ն միմյանց Էդվարդ Նալբանդյանն ու Հայաստան ժամանած Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:
Ինչպե՞ս է գնահատվում այս այցը, բացի իմիտացիոն «ելևէջներից», որևէ կոնկրետություն այն կարո՞ղ է ունենալ` հարցրինք ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Կիրո Մանոյանին։ «Ոչինչ չեմ սպասում. որպես այդպիսին, այն առանձին այց չէ, այլ Սևծովյան տնտեսական համագործակցության ֆորումի շրջանակներում է: Եվ հետո` ընդամենը թուրքական ցուցադրություն է, որ իրենք իբր բարի կամք են դրսևորում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Իսկ իրականում Թուրքիան, հասկանալիորեն, չի ցանկանում բարելավել հարաբերությունները, որովհետև դնում է նախապայմաններ Ղարաբաղի հարցում»: Կիրո Մանոյանի կարծիքով` Ղարաբաղի երկու շրջանների վերադարձի շուրջ հայկական կողմի հետ պայմանավորվածությունը «խոր բլեֆ» է, «բայց թուրքական կողմը կարող է նման բան առաջարկել, եթե այսօր տեղի ունենա Նալբանդյան-Դավութօղլու հանդիպումը, անշուշտ, առանց որևէ հետևանքի»: Հարցին, թե հնարավո՞ր է, որ Թուրքիան փորձում է հակակշռել տարածաշրջանում և Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը, Մանոյանն ասաց, որ դա գոնե Հայաստանում անհնարին է, ու Թուրքիան դա շատ լավ է հասկանում, իսկ Ադրբեջանում ու Վրաստանում միգուցե կարողանա:
Ինչ վերաբերում է պետդեպի քարտուղար Ջոն Քերիի` 2014-ին Հայաստան սպասվող այցի նպատակին ու հնարավորությանը, ընկեր Կիրոն ասաց. «Տեղյակ չեմ, ինձ Քերին բան չի ասել»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ