ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Պարգևներ՝ ԵՊԲՀ-ում

Պարգևներ՝ ԵՊԲՀ-ում
16.01.2014 | 13:51

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում պարգևատրվել է համալսարանի առաջին աստիճանի շքանշանով, արժանացել է նաև բուհի ուսանողական խորհրդարանի ոսկե մեդալին:

Նախարարի հրամանով ՊՆ-ի հետ երկարատև համագործակցության համար պարգևների են արժանացել նաև ԵՊԲՀ-ի մի խումբ աշխատակիցներ։

Դիտվել է՝ 1166

Մեկնաբանություններ