ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հայաստանի դեսպանատունը, հոգևոր դասը արհամարհել են Ցեղասպանությանը նվիրված միջոցառումը

Հայաստանի դեսպանատունը, հոգևոր դասը արհամարհել են Ցեղասպանությանը նվիրված միջոցառումը
31.01.2014 | 17:02

irates.am-ն իր ընթերցողներին արդեն տեղեկացրել էր, որ հունվարի 30-ին Դամասկոսում նախատեսված է «Հայոց դատը և մենք` հայոց բնաջնջման հանցագործության հարյուրամյակի հիշատակի շեմին» թեմայով ընդգրկուն սեմինար: Այն կազմակերպող Հայ-արաբական իրավական խորհրդի գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանը մեզ փոխանցեց, որ բավականին ընդգրկուն միջոցառում է եղել, որի ընթացքում կազմակերպիչները սիրիական իշխանություններից պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը և օրենք ընդունել, համաձայն որի պատիժ կսահմանվի ցեղասպանությունը ժխտողների հանդեպ: Ավելին, հարց է բարձրացվել անգամ, որ կրթության դասագրքերում ցեղասպանության մասին հատուկ բաժին լինի:
Միջոցառմանը ներկա է եղել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ներկայացուցիչ, մշակութային հարցերով խորհրդական Քոլեդ Խուրին, որը հավանություն է տվել բոլոր առաջարկներին և խոստացել դրանք ներկայացնել բարձրագույն իշխանությանը, խորհրդարանին: Կոնֆերանսին մասնակցել են նաև սիրիացի մտավորականներ, կառավարության ներկայացուցիչներ:
Չնայած հարցը առնչվել է Հայաստանին, սակայն, ինչպես Վահե Մահշիկյանը փաստեց, հայկական կողմի ներկայացուցիչները արհամարհել էին հրավերը և առանց որևէ պատճառաբանության չէին եկել: Չկային դեսպանության ներկայացուցիչները, դիվանագիտական կորպուսի ոչ մի ներկայացուցիչ: Ի դեպ, Դամասկոսի հայ եկեղեցու առաջնորդներին ևս հրավեր է եղել, սակայն նրանք ևս չեն մասնակցել: Կազմակերպիչները սիրացի մասնակիցների հարցին, թե ինչու հայկական կողմն այսպես է ներկայացված, անհարմար վիճակի մեջ են հայտնվել և չեն իմացել ինչ պատասխանել: «Իրենց չեն հետաքրքրում հայության շահերը և ճակատագիրը: Մինչդեռ մեր դատը և իրավունքներն անգամ օտարներն են պաշտպանում»,-նեղսրտեց մեր զրուցակիցը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2053

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ