Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Հայկական պատվիրակության «մատրոսովները»

Հայկական պատվիրակության «մատրոսովները»
11.02.2014 | 21:43

«Ես կողմ էի, որ մենք բանակցենք և վերջում ընդունենք հայտարարություն՝ որպես պատվիրակություն-պատվիրակություն, բայց պարզվեց, որ մենք գնացել էինք, բայց բանակցողները ոչ թե մենք էինք, այլ Հովիկ Աբրահամյանն ու Էդվարդ Նալբանդյանը, որոնց հետ համաձայնեցնում էր Ֆարմանյանը ամեն ինչ: Ու հետո վերադառնալ Երևան և ասել, որ, ա՛յ, եվրոպացիները Ղարաբաղը հանձնում էին Ադրբեջանին, իսկ մենք Մատրոսովի նման կանգնեցինք ու չթողոցինք»,-այսօր լրագրողների հարցին՝դուք անձամբ կո՞ղմ էիք ԵՄ-ի հետ փաստաթուղթ ստորագրելուն, ասաց Նիկոլ Փաշինյանը: Սա հարուցեց պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանի վրդովմունքը. «Նիկոլ, կոռեկտ խոսա»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3086

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ