ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

«Ապրես, որ դու կաս, վերջին բոլշևիկ»

«Ապրես, որ դու կաս, վերջին բոլշևիկ»
15.02.2014 | 17:22

Գազի հայտնի գործարքի մասին այսօր ԵԿՄ համագումարում հարց ուղղեցին Սերժ Սարգսյանին, ով նշեց, որ դրա շուրջ «հուզմունքը» վաղուց պետք է դադարած լիներ: «Շատ մարդիկ, տարբեր դրդապատճառներով, չեն ցանկանում ճշմարտությունն ասել, փորձում են այդ ձեռքբերումը սևացնել»,-ասաց նախագահը, ում համոզմամբ, բավականին լավ գին է սահմանված Հայաստանի համար, քանի որ այն «կապվում» է Ռուսաստանի ներքին գների համակարգին: «Սա լա՞վ է: Մեզ համար` այո, մեր չկամեցողների համար` ոչ»,- հեգնեց երկրի ղեկավարը, փորձելով որոշ մարդկանց հիշողությունը թարմացնել, որոնք այս գործարքի հետ կապված այլ մեկնաբանություններ են տալիս: Անցնելով բաժնեմասի 20% վաճառքին ասաց. «80% կարելի էր վաճառել, 20% չէր կարելի՞: 20% մեզ հնարավորությո՞ւն էր տալիս որոշումների վրա ազդել, տնօրեն նշանակել»: Այն քննադատությանը, թե այդքան բաժնետոմսի համար պետք է մրցույթ հայտարարեին, երկրի ղեկավարն ասաց մի բան, որը չէր ցանկանում ասել. «Եթե մրցույթ հայտարարեինք ու 30 մլն արժենար, ո՞նց էինք 100 միլիոնով «սաղացնելու»»: Հետո էլ, դիմելով ԱԺ-ի ու հրապարակի ամբիոններից խոսողներին, ասաց, որ եթե մեկը կարող է ՌԴ-ի հետ բանակցել ու ավելի էժան գազ բերել Հայաստան, ինքը կխնդրի ԱԺ իր կուսակիցներին չեղյալ հայտարարել պայմանագիրը:

Արտագաղթին առնչվող հարցի առնչությամբ էլ Սերժ Սարգսյանը նշեց, որ դա լացուկոծով լուծվող խնդիր չէ, այլ աշխատանքով:
Համագումարի վերջում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը Սերժ Սարգսյանին նվիրեց զենք` գրչի տեսքով և ասաց. «Ապրես, որ դու կաս, վերջին բոլշևիկ»: Նախագահն էլ հավելեց. «Առանց զենքի չկա փրկություն»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1775

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ