ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Արևի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Արևի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել
25.02.2014 | 14:54

Երեկ Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել, հայտնում է interfax.ru-ն, սակայն Ռոսհիդրոմետի կիրառական հիդրոֆիզիկայի ինստիտուտից հայտնում են, որ ուժեղ գեոմագնիսական տատանումներ չեն սպասվում:

«Այս գիշեր, 04:30-ին M9 կարգի պայթյուն է տեղի ունեցել: Չենք կարող հստակ ասել, կառաջացնի՞ արդյոք այդ պայթյունը գեոմագնիսական տատանումներ, թե՞ ոչ: Մի բան սակայն պարզ է, շատ ուժեղ մագնիսական փոթորիկ չի լինի»,- հայտնել է Ռոսհիդրոմետի կիրառական հիդրոֆիզիկայի ինստիտուտի պատասխանատուն` հավելելով, որ պրոտոնների հոսքի աճ նույնպես չի գրանցվել:
Մասնագետների խոսքով, արևային բռնկումները, ըստ իրենց ռենտգենային ճառագայթման հզորության, բաժանվում են հինգ դասի` A, B, C, M և X: Վերջինը` X-ը, ամենահզորն է: Սովորաբար, արևային բռնկումներն անդրադառնում են Երկիր մոլորակի մագնիսական դաշտի վրա:
Ինչ վերաբերում է երեկվա բռնկումներին, այն 11 տարվա կտրվածքով ամենահզորն է։ Կանխատեսվում է, որ այն մագնիսական փոթորիկ կարող է առաջացնել հոկտեմբերի 24-ին և 25-ին:

Դիտվել է՝ 4007

Մեկնաբանություններ