ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հարավային Կովկասը սպասում է Ջոն Քերրիի այցին

Հարավային Կովկասը սպասում է Ջոն Քերրիի այցին
03.04.2014 | 14:12

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, հունվարին տված խոստումը կատարելով, առաջիկայում կայցելի Ադրբեջան՝ աջակցություն ցուցաբերելու համար այդ երկրին։
Վրացական աղբյուրները հայտնում են Քերրիի նաև Թբիլիսի այցի մասին, սակայն կրկին առանց ամսաթիվ նշելու։ Կդառնա՞ Քերրիի այցը տարածաշրջանային, այսինքն՝ կայցելի՞ նա Հայաստան ևս, դեռ հայտնի չէ՝ գրում է «Независимая газета»-ն։
Ամերիկացի քաղաքական գործիչները և դիվանագետներն ուկրաինական ճգնաժամից հետո մեծ ակտիվություն են ցուցաբերում հետխորհդային տարածքում։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդն օրերս այցելել է Մոլդովա, նրա գործընկեր Նիշա Դեսայի Նիսվալը՝ Ղազախստան և Ղրղզստան։ Նրանց ղեկավար Ջոն Քերրին պատրաստվում է այցելել Ադրբեջան և Վրաստան։
Այցերի օրակարգում երկկողմ հարաբերությունների ամրապնդումն է։ Այլ կերպ ասած՝ Վաշինգտոնը, նախևառաջ, ուսումնասիրում է իրավիճակն այդ երկրներում՝ հնարավոր ապակայունացման առնչությամբ, և քայլեր է ձեռնարկում՝ Ռուսաստանի ազդեցության ուժեղացմանը և ընդլայնմանը դիմադրելու համար, գրում է թերթը։
«Հարավային Կովկաս» քաղաքագետների ակումբի ղեկավար Իլգար Վելիզադեն, մեկնաբանելով Քերրիի այցը Բաքու, ասել է, թե այցի ընթացքում կշոշափվի նաև ԼՂ խնդիրը։

Դիտվել է՝ 1168

Մեկնաբանություններ