ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ընդդեմ ոստիկանության կամայականությունների

Ընդդեմ ոստիկանության կամայականությունների
08.04.2014 | 18:37

Այսօր «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները ոստիկան-քաղաքացի հարաբերություններում» քննարկման ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փորձագետ Ռուբեն Սարգսյանը ներկայացրեց 2013 թ. ապրիլ-մայիս ամիսներին իրականացրած «Իրավապահ մարմինների կամայականության համաթիվը ՀՀ հյուսիսային մարզերում» ուսումնասիրության արդյունքները:

«Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է Հայաստանի համար լուրջ խնդիր հանդիսանում իրավապահ մարմինների կողմից դրսևորվող կամայականությունը և ապօրինությունը» հարցին «շատ լուրջ խնդիր է» պատասխանն է տվել 51, 0%-ը: 27, 5%-ը պատասխանել է «որոշ չափով լուրջ խնդիր է», 14, 6%-ը՝ «այդքան էլ լուրջ խնդիր չէ», 6,0 %-ի համար այդպիսի խնդիր գոյություն չունի, 0,9%-ը դժվարացել է պատասխանել:
«Ըստ Ձեզ՝ որքա՞ն հաճախ են ՀՀ իշխանություններն իրավապահ մարմիններին օգտագործում որպես ընդդիմության դեմ ճնշման միջոց» հարցին «երբեք չեն օգտագործում» է պատասխանել հարցվածների 6,7%-ը, «երբեմն օգտագործում են»՝ 31, 9%-ը, «հաճախ են օգտագործում»՝ 30,8%-ը, «դա մշտական պրակտիկա է»՝ 28, 6%-ը, 2,1%-ը դժվարացել է պատասխանել:
Հարցումներից պարզվել է, որ, ըստ մարզերի՝ կամայականության համաթիվը առավել բացասական է Շիրակի մարզում («-13, 6»), այնուհետև՝ Տավուշի մարզում («-9,6») և Լոռու մարզում՝ («-1,6»): Իսկ կամայականության համաթիվը վկայում է իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության առկայության մասին:
Քննարկման ժամանակ ցուցադրվեց նաև լրագրող Թեհմինե Ենոքյանի նկարահանած «Դեկտեմբերի 2 թղթապանակ» ֆիլմը, որում ամփոփ ներկայացված էին վերջին տարիներին ոստիկանության բռնությունները ընդդիմության ակտիվիստների նկատմամբ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1183

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ