ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

«Չարությունն ու նենգությունը պետք է սահման ունենան, ծերությունը պետք է արժանապատիվ վայելել»

«Չարությունն ու նենգությունը պետք է սահման ունենան, ծերությունը պետք է արժանապատիվ վայելել»
15.04.2014 | 14:36

Ի պատասխան ՀԱԿ-ի հայտարարությանը, որ քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է.

-Ազգային Ժողովում ես բավականին արդյունավետ համագործակցել եմ նույն ՀԱԿ-ի պատգամավորների հետ, ու միասին բազմաթիվ օրենսդրական նախագծեր ենք ավելի լավը դարձրել կամ զարգացմանը տանող նախաձեռնություններ ենք իրականացրել: Վստահ եմ, որ նույն Գագիկ Ջհանգիրյանի, Հրանտ Բագրատյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Արամ Մանուկյանի և մեր մյուս գործընկերների հետ մենք դեռ շատ դրական գործեր կանեինք, եթե ես մնայի Ազգային Ժողովում: Բայց ավելի քան վստահ եմ, որ հիմա այդ համատեղ աշխատանքը կրկնակի ավելի օգուտ կարող է բերել մեր երկրին, ու ես անպայման փորձելու եմ կրկնակի ավելին համագործակցել ԱԺ իմ բոլոր գործընկերների հետ:
Երբեք չեմ ընդունել ու չեմ ընդունում մութ անկյունում նստած խառնակչությամբ զբաղվելու գործելաոճը: Եթե առանձին մարդկանց թվում է, որ ոչ ոք չի նկատում տողերի մեջ թաքցրած՝ սեփական ուժերից վեր ամբիցիաները, և որ իրենք կարող են ուրիշների ձեռքով իրենց համար կարկանդակներ հանել, իսկապես սխալվում են: Ժամանակները փոխվել են. մեր հասարակությանը հետաքրքրում է առկա խնդիրներին լուծումներ տալը, բոլորի ուժերի միավորումը սոցիալ-տնտեսական վերելքի համար, ոչ թե տարբեր ժամկետանց խարդավանքներին հետևելը: Չարությունն ու նենգությունը պետք է սահման ունենան, ծերությունը պետք է արժանապատիվ վայելել, ոչ թե շարունակել անել ամեն ինչ, որ Հայաստանում վատ լինի: Ես իսկապես լավատես եմ: Միասին մենք բազմաթիվ հարցեր ենք լուծելու: Մեր ժողովրդի համար լավատեսության մեծ հիմքեր ենք տալու: Սա է իմ արձագանքը:

Դիտվել է՝ 1641

Մեկնաբանություններ