«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Պարգևատրվեցին միջբուհական մարզական խաղերի հաղթողները

Պարգևատրվեցին միջբուհական մարզական խաղերի հաղթողները
15.04.2014 | 15:23

Ապրիլի 15-ին տեղի ունեցավ միջբուհական մարզական խաղերի փակման արարողությունը և մրցանակակիրների պարգևատրումը։ Միջբուհական մարզական խաղերն անցկացվել են ՀՀ ոչ պետական բուհերի և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողների շրջանում 5 մարզաձևից՝ սեղանի թենիս, բազկամարտ, արագ շախմատ, վոլեյբոլ և ֆուտբոլ: Խաղերը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ն։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, շնորհավորելով ուսանող-մարզիկներին, նշեց. «Մարզական այս խաղերում խոշոր հաշվով հաղթողներ ու պարտվողներ չկան, հաղթել ենք բոլորս, քանի որ կարողացել ենք համատեղ նման ծրագիր անել, երիտասարդության շրջանում մեծացնել հետաքրքրությունը սպորտի, առողջ ապրելակերպի նկատմամբ։ Ես կոչ եմ անում ձեզ ոչ թե միջոցառումից միջոցառում, այլ մշտապես մրցաշարեր կազմակերպել տարբեր մարզաձևերում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ամեն կերպ կաջակցի նման ծրագրերին»։
«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արմինե Բարսեղյանն էլ նկատեց, որ ոչ պետական բուհերում ֆիզիկական կուլտուրան և սպորտն այնքան էլ զարգացած չեն։ «Այս միջոցառումը նախաձեռնելով՝ մենք մեծ հույս ունենք զարգացնել սպորտը ոչ պետական բուհերում և հետագայում այս բուհերի ուսանողներն ավելի պրոֆեսիոնալ մրցաշարերի մասնակցեն»,- ասաց Արմինե Բարսեղյանը։
Ֆուտբոլի մրցաշարում առաջին մրցանակակիրը Երևանի գյուղատնտեսական համալսարանի թիմն էր։ Երևանի գյուղատնտեսական համալսարան ուսանող Արտյոմ Մարտիրոսյանը նշում է, որ իրենց բուհի ուսանողների շրջանում ֆուտբոլը մեծ մասսայականություն է վայելում և սիրված մարզաձև է։ Նա նկատում է նաև, որ վերջին տարիներին ուսանողների շրջանում մեծապես ավելացել է հետաքրքրությունը սպորտի, ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ։
Նշենք, որ միջբուհական մարզական խաղերի նպատակն էր նպաստել ՀՀ ոչ պետական բուհերի և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողների շրջանում մի շարք սպորտաձևերի զարգացմանը, ինչպես նաև երիտասարդների շրջանում քարոզել առողջ ապրելակերպ:

Դիտվել է՝ 2240

Մեկնաբանություններ