Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում և ընդգծել, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում:               
 

Բացվում է Սկանդինավիայի փաստավավերագրական կինոյի փառատոնը

Բացվում է Սկանդինավիայի փաստավավերագրական կինոյի փառատոնը
23.04.2014 | 17:45

Ապրիլի 24-ին Մոսկվայի փաստավավերագրական կինոյի կենտրոնում կմեկնարկի առաջին փառատոնը, որը կներկայացնի ժամանակակից պատկերներ Դանիայից, Իսլանդիայից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից և Շվեդիայից: Փառատոնում ներկայացվելիք լավագույն ֆիլմերից է «Բռնության մասին»-ը, որը Բեռլինալեի 2014 թվականի պայծառ ֆիլմերից է: Ռեժիսոր Գերան Խուգա Օլսոնայի պատկերները նվիրված են 1960-70-ական թվականների Աֆրիկայի ապագաղութացմանը: Նախագծի համար նա մոնտաժել է շվեդական հեռուստաընկերության արխիվային նյութերը, իսկ կադրում հնչում է հանուն ապագաղութացման հեղափոխական պայքարի ոգեշնչող գաղափարակիր, հոգեվերլուծող և սոցիոլոգ Ֆրանց Ֆանոնի «Խարանվածների նզովքը» գրքից տեքստ՝ աֆրոամերիկացի Լորին Հիլլի կատարմամբ:

Փառատոնի առանձնահատուկ իրադարձություններից կլինի «Պատերազմից տասը տարի անց» պատկերների ցուցադրությունը:

Դիտվել է՝ 1415

Մեկնաբանություններ