ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Քննարկվեցին Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների խնդիրները

Քննարկվեցին Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների խնդիրները
30.04.2014 | 15:09

Ապրիլի 29-ին «Ռոսգոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հայկական ներկայացուցչության նախաձեռնությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամում կազմակերպվեց Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերաններին նվիրված միջազգային համաժողով:

Ինչպես նշված է երիտասարդական հմնադրամի կայքում, անցյալ տարի ևս ԱՊՀ և Բալթյան 12 երկրների, Վրաստանի և Իսրայելի մասնակցությամբ կազմակերպվել էր նման համաժողով, որի նպատակն էր վեր հանել Հայրենական մեծ պատերազմի վետերանների խնդիրները:
Այս տարի կազմակերպված համաժողովի ընթացքում ՀՀ-ի մասնակիցները տեսազանգի միջոցով կապ հաստատեցին իրենց ռուսաստանյան գործընկերների հետ, քննարկեցին Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հուզող խնդիրները, մասնավորապես սոցիալական հարցերը, այն, թե քանի վետերան է ապրում նախկին ԱՊՀ երկրներում, ինչպես են այդ երկրների կառավարություններն աջակցում նրանց:
ՀՀ-ում կազմակերպված համաժողովին ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, Վետերանների միության ներկայացուցիչներ և պաշտոնատար այլ անձինք:
«Ռոսգոսսոտրուդնիչեստվո»-ի մշակութային և հանրային ծրագրերի բաժնի ղեկավար Իրինա Կասադսկայան, կարևորելով նման ծրագրերի իրականացումը, նշեց. «Հայրենական մեծ պատերազմին մասնակցած վետերանների թիվը տարեցտարի նվազում է: Ուստի նրանց խնդիրների բաձրաձայնումը և դրանց լուծմանն ուղղված աշատանքների իրականացումը առավել հրատապ է դառնում: Այս գործում հատկապես կարևոր է երիտասարդների մասնակցությունը, որը տարեցտարի աճում է»:
Տեղեկացնենք, նաև, որ նախատեսվում է պատրաստել Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների մասին տեսաարխիվ:

Դիտվել է՝ 1061

Մեկնաբանություններ