ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Քաղաքապետին առաջարկ «Ժանգոտած կողպեք» մրցանակը շրջանցելու համար

Քաղաքապետին առաջարկ «Ժանգոտած կողպեք» մրցանակը շրջանցելու համար
30.05.2014 | 13:36

Երևանի քաղաքապետարանի կայքը կատարելագործելու և տեղեկատվությամբ հարստացնելու մասին նամակով քաղաքապետին է դիմել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նամակը ներկայացնում ենք ստորև.

«Ավագանու անդամներս մեր գործունեության ընթացքում կարիք ենք ունենում Երևանի քաղաքապետարանի ենթակայության պետական տարբեր կառույցների վերաբերյալ շատ բազմաբովանդակ տեղեկատվության, որոնց մասին ստիպված ենք Ձեզ ուղղել բազմաթիվ նամակներ: Մասնավորապես Երևանի ենթակայության դպրոցների և մանկապարտեզների մասին կայքում եղած տեղեկությունները չափազանց սահմանափակ են, այն կարող է ավելի լիարժեք գործել այնպես, որ դպրոցի կամ մանկապարտեզի համարը սեղմելով՝ էջը նրա մասին բերի բոլոր այն տեղեկությունները, որոնք քաղաքապետարանը ստանում է դպրոցներից՝ լիցենզավորման փաստաթղթից սկսած մինչև պետական ֆինանսավորման և կառավարման խորհուրդների կողմից հաստատված նախահաշիվները: Սա նաև կվկայի, որ քաղաքապետարանն աշխատում է բաց ու թափանցիկ և բոլորիս կազատի ավելորդ նամակագրությունից, որն իսկապես շատ ժամանակ է խլում թե՛ քաղաքապետարանի աշխատակիցներից, ովքեր չեն թաքցնում իրենց իրավացի դժգոհությունն այս առթիվ, թե՛ ավագանու անդամներից: Կշահի մեր համագործակցության ժամանակը:

Շնորհակալություն համագործակցության համար»:

Դիտվել է՝ 1452

Մեկնաբանություններ