ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Սիրիայում սկսվել են նախագահական ընտրությունները

Սիրիայում սկսվել են նախագահական ընտրությունները
03.06.2014 | 12:03

Այսօր` հունիսի 3-ին, Սիրիայում տեղի են ունենում նախագահական ընտրություններ: Առաջին անգամ 50 տարվա ընթացքում երկրի ղեկավարի պաշտոնի համար Ասադների ընտանիքի ներկայացուցչի հետ պայքարում են և ուրիշները: Պայքարին մասնակցում են կոմունիստ պատգամավոր Մահեր Աբդել Հաֆիզ Հաջարը և գործարար, նախկին նախարար Հասան Աբդել Իլյահի ան Նուրին: Չնայած ընտրական պայքարն ընթանում է երեք թեկնածուների միջև, որևէ մեկը չի կասկածում Բաշար Ասադի հաղթանակին: Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է, որ այս ընտրություններն ընտրական ինստիտուտի խեղաթյուրում են, և կոչ է արել այն բոյկոտել: Քվեարկությունը տեղի է ունենում միայն երկրի կառավարական ուժերի կողմից վերահսկվող շրջաններում: Ավելի վաղ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսաքին ընտրություններն անվանել էր ֆարս:

Դիտվել է՝ 806

Մեկնաբանություններ