ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Գերմանավրացական հարաբերությունները զարգանում են

Գերմանավրացական հարաբերությունները զարգանում են
03.06.2014 | 12:53

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վրաստան կայցելի մինչև 2015 թ. գարուն՝ հաղորդել են Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունում, կանցլերը սիրով ընդունել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերը։ Գերմանիայի կանցլերը Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը չի ներառվի Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՈՒելսում կայանալիք գագանաժողովի օրակարգում՝ հաղորդել է Deutshe Welle-ն: «Դրա անհրաժեշտությունը չկա», - ասել է Մերկելը` ընդգծելով, որ Վրաստանը «լավ գործընկեր» է ՆԱՏՕ-ի և Եվրամիության տարբեր առաքելությունների անցկացման համար և հաջողություններ է գրանցում «դաշինքի հետ ինտեգրման ճանապարհին»: Ղարիբաշվիլին ընդգծել է, որ ԵՄ-ի հետ համագործակցության ճանապարհին իր երկիրը մտադիր է ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ռուսաստանի հետ հաջող համագործակցության օրինակ ցույց տալ:
Վրաստանի կառավարության ղեկավարի հետ հանդիպմանը Անգելա Մերկելը նաև ցանկություն է հայտնել առաջիկայում անցկացնել վրաց-գերմանական տնտեսական ֆորում՝ խորացնելու համար երկու երկրների տնտեսական հարաբերությունները։
ՆԱՏՕ-ի անդամ երկրները դեռ չեն հանգել փոխզիջման Վրաստանին դաշինքի անդամության գործողությունների ծրագրի հատկացման հարցում, իսկ տարբերակներից կարող է լինել ուժեղացված համագործակցության միջանկյալ ծրագիրը։ «Հարկավոր է տեսնել, թե ինչպիսի լրացուցիչ քայլ կարող է լինել Վրաստանի հանդեպ։ Հնարավոր քայլերից է դաշինքին անդամության գործողությունների ծրագրի հատկացումը։ Այդ են խնդրում վրացիները։ Որոշ երկրներ դա պաշտպանում են, մյուսներն ավելի զուսպ են։ Փաստ չէ, որ մենք կունենանք կոնսենսուս»,- լրագրողներին ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով ակնկալիքները Հարավային ՈՒելսում ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովից։
Երկրորդ տարբերակը, նրա խոսքերով, կարող է ընդգրկել «ինչ-որ փաթեթի» հատկացում։ «Այն կարող է լինել Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուժեղացված քաղաքական երկխոսության, ավելի սերտ համագործակցության ծրագիր»,- հայտարարել է աղբյուրը։

Դիտվել է՝ 998

Մեկնաբանություններ